«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը
Ժամանց![«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը](/timthumb.php?src=disc/16-05-24/b4b39c7b012b53b5b63c0ca2f8d04d0d.jpg&w=780)
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը, այս մասին հայտարարված է երգչուհու ինստագրամյան էջում:
«Սիրելիներս, անսահման ուրախ եմ ու երջանիկ, որ հենց ես եմ ներկայացնելու Երկիրս՝ Հայաստանս, այս հեղինակավոր մրցույթում: Մաղթեք ինձ հաջողություն եզրափակչում»,-գրել է նա:
Ապրիլի 8-ին կայացել էր «Նոր Ալիք» Միջազգային մրցույթի Հայաստանի ազգային նախընտրական փուլը: Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը ընտրվել էին մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու համար, որը կայացավ այս ամիս՝ Մոսկվայում:
Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-ից 27-ը:
![](banners/armflix.jpg)