Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
Հասարակություն![Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին](/timthumb.php?src=disc/18-05-24/5516f993f691122c2d5542d4c43c34d7.jpg&w=780)
«Շանթ Դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Սույն թվականի մայիսի 18-ին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նախաձեռնված կուսակցությունների քննարկմանը, վերջինիս հրավերով, մասնակցել են «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը, խորհրդի անդամ Պարույր Ալեքյանը, ինչպես նաև Շանթ Հարությունյանը և Կարեն Աթայանը։
Հանդիպման մասնակից ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, քննարկել որոշ հարցեր։
Միաձայնորեն վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի։
Քննարկվել է ժամանակավոր անցումային կառավարության վարչապետի թեկնածուի հարցը, որի շուրջ քաղաքական կուսակցությունները հայտնել են իրենց միակարծությունը։
«Շանթ Դաշինք» կուսակցություն
18․05․2024թ․»։
![](banners/armflix.jpg)