Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Որպես արցախցի՝ մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ և պահանջեմ Նիկոլի հրաժարականը

Գիտություն և Մշակույթ

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Արցախից բռնի տեղահանված արձակագիր Համլետ Մարտիրոսյանին հիշեցնում է ոչ վաղ անցյալը, այն օրերը, երբ ապրում էր Արցախում․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Տավուշի գյուղերում, այն տառապանքը, ցավը, ողբերգությունը, որ այդ մարդիկ ապրում են Ոսկեպարում, Կիրանցում, ես իմ ամբողջ բջիջներով զգում եմ։ Այդ մարդիկ այսօր տառապում են Նիկոլի ու նրա խունտայի պատճառով։ Եվ, ուրեմն, որպես հայ մարդ՝ կարծում եմ, որ ժամ առաջ պետք է հեռացնել Նիկոլի իշխանությունը, այլապես Հայաստան, որպես պետություն, մինչեւ տարեվերջ չենք ունենալու եւ Հայաստանի մասին խոսելու ենք անցյալ ժամանակով, որովհետեւ շատ արագ տեմպերով Նիկոլն ամեն ինչ վարի է տալիս։ Այս իշխանությունը գնում է դրան, ինքն իր բերանով ասում է՝ դուք չեք որոշում, թե թուրքը որտեղ պետք է գա կանգնի։ Այ, դա, երբ հրապարակայնորեն ասում էր՝ բանտիկը կապած մուրճը ձեռքին, ժողովուրդը պետք է այդ մուրճը վերցներ եւ ուղղեր հենց իր ուղղությամբ․․․ ես որեւէ մեկից չեմ վախենում, որովհետեւ բավականաչափ վախեցել եմ՝ այսքան տարի Արցախում այդ տառապանքն ապրելով։ Իմ լուսահոգի հայրն ասում էր՝ եթե մեռնելը կա, էլ խռխռացնելն ո՞ւմ է պետք։ Հայաստանն այսօր աշխարհում դարձել է երկիր-կարիկատուրա, որովհետեւ աշխարհով մեկ խայտառակ ենք եղել, եւ քիչ է մնում ես ինքնասպան լինեմ այդ «դուխովի» փոխարեն․․․, ի դեպ, ո՞ւր մնաց այդ «դուխով» գլխարկը, կարո՞ղ է Ալիեւի տակն է դրել․․․»։

Հ․ Մարտիրոսյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու նրա պահանջին, նկատում է, որ շատերն այսօր ամենատարբեր նպատակներ հետապնդելով՝ վարկաբեկում են թե՛ շարժումը, թե՛ Բագրատ սրբազանին․ «Ասում են՝ իբր թե դա նախկինների ուղղորդմամբ է արվում, եւ այլն․․․ ես ասեմ, որ ինձ համար մեկ է՝ նախկիններն են ուղղորդում, ռուսները, թե որեւէ այլ մեկը, պետք է իշխանափոխություն լինի։ Ասեմ ավելին՝ եթե անգամ նախկինների մատն է խառը, դարձյալ հերն անիծած, թող նախկինները գան իշխանության, որովհետեւ նախկինները եթե անգամ թալանում էին, ապա գոնե երկիր չէին ծախում, հող չէին տալիս թուրքերին․ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչեւ Սերժ Սարգսյան, որեւէ մեկը հող չէր տալիս, հերն անիծած, թե ինչեր են ասում նրանց հասցեին, իսկ սրանք հա՛մ թալանում են, հա՛մ հողն են ծախում։ Ես նախկինների օրոք ունեի երկիր եւ հպարտ քաղաքացի էի ինձ զգում՝ որպես հայ մարդ, այսօր ես հա՛մ երկիր եմ կորցնում, հա՛մ էլ ստորացված եմ աշխարհի աչքում, հետեւաբար, նիկոլական խունտան պետք է հեռանա, չքվի Հայաստանից։ Ինչքան վատ բաներ կան այսօրվա մեր կյանքում, բոլորը սկիզբ են առել 2018-ից, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» օրերից սկսած․ է՛լ սեւ ու սպիտակ, է՛լ ղարաբաղցի-հայաստանցի․․․, այլ կերպ ասած՝ Նիկոլը չարիք է հայ ժողովրդի համար»։

Արձակագրի կարծիքով, այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ոտքի կանգնելու եւ մեր մեջքը շտկելու համար․ «Եթե հանկարծ այս շարժումն էլ տապալվեց, հայ ժողովուրդը հայտնվելու է լեթարգիական քնի մեջ եւ հոգեբանորեն ամբողջովին կոտրվելու է, որովհետեւ եկեղեցին մեր վերջին հույսատեղն ու ապավենն է։ Եթե եկեղեցին էլ չհաջողի ու այս շարժումն իր նպատակին չհասցնի, պատկերացրեք հայ ժողովրդի անկման չափը, հուսահատության այն սահմանը, որ կարմիր գծերից անդին է, սրանից դենն ուրիշ բան չկա․ կա՛մ պիտի հաղթենք, կա՛մ մեր ժողովուրդը դատապարտված է կործանման։ Այս շարժումն ուրիշ ելք չպետք է ունենա։ Այսինքն՝ եթե եկեղեցու հանդեպ էլ կորցնենք մեր հավատը, այլեւս վերանում ենք որպես մարդ ու ազգ։ Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր հայ մարդ գիտակցի, որ այսօր վճռվում է Հայաստանի վաղվա օրը, եւ եթե այսօր մենք համախմբված չլինենք ու միասնական չպահանջենք իշխանափոխություն, վաղը Հայաստան չենք ունենալու, իսկ մեր երեխաներն էլ՝ ապագա։ Մի՞թե այսքանը դժվար է հասկանալ, ինչո՞ւ է մեր ժողովուրդն այսքան պառակտված, փոխարենը միասնականություն դրսեւորի եւ կանգնի Բագրատ սրբազանի շարժման կողքը»։

Համլետ Մարտիրոսյանը կողմնակից է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելուն եւ իշխանափոխության հասնելուն․ «Այսօր ոստիկանը մեզ նայում է թշնամու աչքերով, ես ոչ մի կերպ չէի ուզենա, որ որեւէ ոստիկանի քթից արյուն գար, բայց տեսնելով այս իշխանավորներին՝ ես վախենում եմ, որ կտրուկ գործողություններ ոչ թե Բագրատ սրբազանի կողմից ձեռնարկվեն, այլ հենց իշխանությունը պրովոկացիաներ հրահրի, բախումներ ստեղծի ժողովրդի եւ իշխանական կառույցների միջեւ։ Ես դրանից եմ վախենում, որովհետեւ Նիկոլն ընդունակ է ամեն ինչի եւ կարող է իր իշխանությունը պահելու համար գնալ ցանկացած քայլի, իսկ Բագրատ սրբազանը չեմ կարծում, թե կտրուկ գործողությունների գնա, որովհետեւ ինքը քաղաքակիրթ ճանապարհով է ուզում այդ գործը գլուխ բերել, բայց քանի այս իշխանավորները կառչած են իրենց աթոռից եւ չեն մտածում հայ ժողովրդի, նրա ապագայի մասին, նրանք իրենց աթոռը պահելու համար պատրաստ են ցանկացած գործողության, եւ ես հենց դրանից եմ վախենում, որ հենց իրենք կլինեն բախման սադրիչները։ Մյուս կողմից էլ, չեմ հավատում, որ քաղաքակիրթ ձեւով Նիկոլը կարող է հրաժարական տալ, որովհետեւ Նիկոլը մի գործիք է դրսի աշխարհի ձեռքին, որոնց պետք է, որ Հայաստանը չլինի, որպեսզի Հայաստանի օգտակար հանածոները, ընդերքը շահագործեն»։

Զրուցակիցս ընդգծում է՝ շատ օրհասական վիճակում է գտնվում Հայաստանը, բայց, ցավոք, հանրության մեջ չկա դրա ընկալումն ու գիտակցումը։ «Այսօր ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ոնց են Երեւանում մարդիկ՝ ինչ-որ առումով անտարբեր, անհաղորդ, ռեստորաններում քեֆ անում, կարծես ոստիկանների հետ բախման մեջ գտնվող կիրանցեցի ժողովուրդը հայեր չեն, մեր յուրայինները չեն։ Այ, հիմա հասկանում եմ, թե Երեւանում ոնց էին քեֆ անում, երբ այդ ընթացքում ես ապրում էի Ստեփանակերտում՝ պաշարված քաղաքում, չմտածելով որ մի քանի հարյուր կմ դենը իրենց հայրենակիցը սովի է մատնվել։ Նույն բանն այսօր ես տեսնում եմ Կիրանցի ժողովրդի հետ, դրա համար չեմ զարմանում, որ շուտով Կիրանցն էլ կտան թուրքերին, հետո կանցնեն Վարդենիսին, Սեւանա լճին․․․, ինքը չարիք է հայ ժողովրդի համար եւ մեր ժողովրդին տանում է կործանման։ Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա սա ու դուրս գա հրապարակ եւ պահանջի Նիկոլի հրաժարականը»,- ասում է գրողն ու ընդգծում, որ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում նախատեսված մեծ հանրահավաքին ինքն անպայման ներկա է լինելու։

«Ես անպայման ներկա եմ լինելու, ավելին՝ ինձ պարտավոր եմ զգում այնտեղ գտնվել․․․․ իհարկե, սրանք փորձում են այստեղ էլ խառնակչություն մտցնել, թե ինչու են արցախցիները միտինգի մասնակցում, դրանցից մեկը նույնիսկ Ֆեյսբուքում գրել էր, որ եթե գնում եք միտինգների, այլեւս մեզնից օգնություն չսպասեք։ Այ, այսպիսի մերկանտիլ մարդիկ են ՔՊ-ականները․․․, արցախցին էլ հայ է ու իրավունք ունի իր երկրի ապագայի մասին մտածելու, Հայաստանն Արցախի մայրն է, ի՞նչ կապ ունի՝ ես Արցախում եմ ապրում, թե Ֆրանսիայում, հայ եմ, ու իմ բնօրանն էլ Հայաստանն է, ուրեմն ցանկացած հայ իրավունք ունի մտածելու Հայաստանի ապագայի մասին։ Այնպես որ, ես, որպես արցախցի, մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ եւ պահանջեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եթե պիտի ասեն՝ դու ՀՀ քաղաքացի չես, ինչու ես պահանջում Նիկոլի հրաժարականը, ես էլ ասելու եմ՝ բա Նիկոլը չէ՞ր ասում, որ ես լիազորված չեմ Արցախի հարցը լուծելու, ինչո՞ւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ նվիրեց Ադրբեջանին։ Արցախը տալուց հետո ՀՀ ո՞ր քաղաքացին է սկսել լավ ապրել, նույն տառապանքը շարունակվում է, ինչպես որ մինչեւ Արցախը տալը։ Այնպես որ, բան չի փոխվել այս իրականությունում, բացի իրենց գրպանների պարունակությունից»,- եզրափակում է Հ․ Մարտիրոսյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակում
Ամենադիտված