Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել Մարտիրոսյան
Բլոգոսֆերա![Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել Մարտիրոսյան](/timthumb.php?src=disc/23-05-24/a6c668d67a5310f18f3665492921b2c0.jpg&w=780)
«Զգուշացում։ Հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է մի քանի ամիս առաջ հենց կոնկրետ հայկական բանկերով չէր լինում, ավելի ընդհանրացված էր։ Սա Android-ի տերերին է վերաբերում, եթե ձեզ Telegram, WhatsApp, Viber-ով առաջարկեն ներբեռնել ծրագիր, տեղադրել հեռախոսի վրա բանկի անունից, չանեք, գողանում է»,-հայտնել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ կողքից ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market ծրագրից, հակառակ դեպքում վտանգավոր կլինի օգտատերերի համար. պետք է ներբեռնել միայն պաշտոնական հավելվածներ։
![](banners/armflix.jpg)