Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը
Գիտություն և Մշակույթ![Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը](/timthumb.php?src=disc/23-05-24/0f8206f853d297a9c07d4292e15903c2.jpg&w=780)
Հանրակրթական նոր չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, դպրոցներում փոխվել է նաև գնահատման համակարգը։
Այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։
«Տարրական դասարաններում առհասարակ դուրս է եկել միավորային գնահատումը և միայն բնութագրող գնահատման միջոցով են երեխաները գնահատվում, իսկ միջին և ավագ դպրոցում թե՛ միավորային, թե՛ բնութագրող գնահատման միջոցով»,-ասաց Սվաջյանը։
Նա կարևորեց, որ այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում, որի փոխարեն սովորողը բնութագրվում է իր ունեցած նույնիսկ փոքր առաջընթացով։
«Այնուամենայնիվ, մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ուսումնական վիճակը և այս երեխաների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից, որպեսզի լրացնեն բացթողումները»,-հավելեց փոխնախարարը։
![](banners/armflix.jpg)