Ես ավարտել եմ դպրոցը 1995-ին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, ավարտվել էր մեր հաղթանակով, Արցախի ազատագրմամբ․ Ռուբեն Մխիթարյան
Բլոգոսֆերա![Ես ավարտել եմ դպրոցը 1995-ին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, ավարտվել էր մեր հաղթանակով, Արցախի ազատագրմամբ․ Ռուբեն Մխիթարյան](/timthumb.php?src=disc/24-05-24/0861a420b5e693d001735fb1156b1bd6.jpg&w=780)
Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի շրջանավարտ: Ես դպրոցը ավարտել եմ նախորդ դարում: Ավելին՝ նախորդ հազարամյակում: Բայց ինչպես տեսնում ես լավ եմ պահպանվել:))
Ես ավարտել եմ դպրոցը 1995-ին, երբ պատերազմը նոր էր ավարտվել: Ավարտվել էր մեր հաղթանակով, Արցախի ազատագրմամբ: Մեր պետությանը և պետականությանը տրվել էր հզոր իմպուլս աշխարհի քարտեզի վրա մեր տեղը արժանապատիվ գրավելու համար: Մենք ստեղծել էինք 2 հայկական պետություն, 2 մարտունակ բանակ, Հայաստան-Արցախ-Սփյուռք անպարտելի միանություն և անկախության սերունդի համար հաղթող լինելու թե հնարավորություն և թե գիտակցում: Ցավոք 6 տարի առաջ մենք փշրեցինք մեր ձեռքբերումները....
Բայց կյանքը անվերջանալի պայքար է, կռիվներ, վերելքներ ու ցավոտ անկումներ, որոնց ընթացքում է հենց կոպվում մարդը, կերտվում քաղաքացին և ստեղծվում պետությունը: Երբեք չվախենաս սխալվելուց, բայց նաև պետք է ունենաս քաջություն ընդունելու սխալդ, քանզի միայն այդ պարագայում կարող ես շարժվել առաջ և չթողնել, որ անցյալի սխալը միշտ քեզ հետ քաշի, չթողնի զարգանաս և դառնա քեզ սաստող ու ցավեցնող գործիք այլոց ձեռքերում:
Ժպտա ու վայելի ոչ միայն այս օրը, այլ նաև ձգտիր դարձնել քեզ ու ընկերներիդ համար բոլոր օրերը պայծառ ու լուսավոր:
Սիրիր ծնողներիդ, հարգիր մեծերիդ, պաշտպանիր պետությունդ և թող Աստված միշտ պահապան լինի քեզ:
Սիրահարվիր և սեր տուր բոլորին:
![](banners/armflix.jpg)