Սրբազանի հետ վերադառնալ Արցախ որպես հաղթանակած. երիտասարդները կտորներով ակցիա են արել Երևանում ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ է գումարվել «Այնքան բարի էր, կամեցող, իրեն նվիրել էր Արցախին». Մելիքսեթ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ (տեսանյութ) Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ» Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ» Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ» «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդին Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ» «Հրապարակ». ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը 

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Շարունակության մասին պետք է հիմա մտածենք

Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։ 

Փոփոխություններ և կայունություն

Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.

1.  Վարչապետի փոփոխություն

2. Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության)

3. Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության  ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար)

4. ԱԺ նախագահի փոփոխություն

Կայունության ապահովում

Վերը նշված կետերի իրականացման պարագայում.

ա.  Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։ 

բ.  Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։

գ.  Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։

դ.  Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։

Նոր խաղի կանոններ

Ա/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։

Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը  կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։ 

Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։  

Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանի հետ վերադառնալ Արցախ որպես հաղթանակած. երիտասարդները կտորներով ակցիա են արել ԵրևանումՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ է գումարվել«Այնքան բարի էր, կամեցող, իրեն նվիրել էր Արցախին». Մելիքսեթ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ (տեսանյութ)Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ»Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդինԻնչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»«Հրապարակ». ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը«Հրապարակ». Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի. ովքե՞ր են լինելու մատաղացու գառները«Հրապարակ». Իշխանությունները փորձում են խոչընդոտել ռուսական հյուպատոսության բացմանը«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ»Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»«Ժողովուրդ». Բա ե՞րբ է աշխատել ՊՎԾ պետի տեղակալը«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներինԱյս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ»Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»Երվանդ Մկրտչյանը հաղթել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՍի Ծինպինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՀայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմինԾաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվելԵվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի. Բորել«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքովԼեհաստանում ազոտի գործարանում պայթյուն է տեղի ունեցելՍևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ովԶելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալԵրևանում արցախցի եղբայրներին ծեծի ենթարկելու գործով 28-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչԻնչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալԱրմավիրի մարզում սպասվում են ջրանջատումներՀայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք․ իրանագետԱդրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջՔաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ ԱրշակյանըՄինչև հիմա տուժող չճանաչված Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՎերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղելՊորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է հայկական «Նոա»Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավորԱրթուր Վարդանյանին ազատազրկեցին 9 տարի 2 ամիս ժամկետովՄեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթըՀայաստանն ու Հոնկոնգը ստորագրել են կրկնակի հարկման չեղարկման մասին պայմանագիրՈղբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներՄոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում. Էմանուել ՄակրոնՄեր մեջ հայտնվել են նվաղկոտ քրտմնջոցներ արձակող ուժեր, որոնք կասկածի տակ են դնում Ցեղասպանությունը (տեսանյութ)Տավուշում «խաղաղության բրդուճ»-ի փառատոն են կազմակերպումՓոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետին
Ամենադիտված