Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը. Ալիևի օգնական
Աշխարհ![Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը. Ալիևի օգնական](/timthumb.php?src=disc/24-05-24/b964e29c23c9ed02d386cb21954cbd62.jpg&w=780)
Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին։ Հաքարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սյուներն ու դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»,- նշել է նա։
Հաջիևը հավելել է, թե «խաղն ավարտված է, հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի բռնազավթումն ու այնտեղից ավելի քան 100 հազար հայերի արտաքսումն էր, որը նա անվանել է «տարածքային ամբողջականության վերականգնում»։
![](banners/armflix.jpg)