ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
Հասարակություն![ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ](/timthumb.php?src=disc/26-05-24/b336d47f926af8a20c6f1b5466b1ebce.jpg&w=780)
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
![](banners/armflix.jpg)