Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տարավ Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում
Սպորտ![Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տարավ Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում](/timthumb.php?src=disc/27-05-24/5201acad814d3fca95e5b8e84754437f.jpg&w=780)
Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը (71 կգ) երկրորդ հաղթանակը տարավ Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում: Մադոյանը 1/32 եզրափակչում հաղթեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Իլ Հյոկ Կիմին:
Նախորդ մրցումային օրերին հաղթանակներ էին տարել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ):
Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի:
![](banners/armflix.jpg)