Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
Հասարակություն![Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով](/timthumb.php?src=disc/27-05-24/a499d9718239e45efbe61e3c7e08b564.jpg&w=780)
Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով (թե' հիմնական, թե' այլընտրանքային կամուրջները փլուզված են)։ Այս մասին հայտնում է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։ Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ կապը վերականգնված է։
Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է»,- նշել է նա։
![](banners/armflix.jpg)