Լոռու և Տավուշի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները
Հասարակություն![Լոռու և Տավուշի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները](/timthumb.php?src=disc/28-05-24/55da2aa1fda7df0387941eb9f057dfd9.jpg&w=780)
Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Որոշման համաձայն՝ սահմանվել են աղետի գոտիների տարածքները:
Բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի թիվ 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):
Օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը) կկազմակերպի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:
![](disc/28-05-24/ebc8ec4e4d91468df12824ed2bed7754.jpg)
![](banners/armflix.jpg)