Երևանի և մարզերի որոշ հասցեներում հունիսի 25-ին լույս չի լինի Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Մահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրը Սրբազանի անձը միավորող է, նա պետք է քաղաքական խորհուրդ ստեղծի և դառնա վարչապետի թեկնածու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը Մբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականում Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար Միացյալ Նահանգները միջուկային էներգիայով աշխատող USS Dwight Eisenhower ավիակիրը տեղափոխում է Իսրայել ԱՀ ներկայացուցչության տարածքում «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր. Բեգլարյան Գաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից․ «Հետք» 

Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից

Հասարակություն

Սյունյաց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից խորապես դատապարտում ենք Սարդարապատի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների նախօրեին իրականացրած գործողությունները։

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման հիշարժան այդ օրը Վեհափառ Հայրապետի մուտքը հուշահամալիրի տարածք խոչընդոտելով՝ կառավարության ղեկավարը նպատակ ուներ թույլ չտալու երկրի հոգևոր առաջնորդին ու նրան ուղեկցող հոգևորականներին մասնակցել հանդիսավոր արարողությանը։ Չնայած ոստիկանական ճնշող և անօրեն հիմունքով ձևավորված պատնեշին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ցուցաբերելով անսասան հավատ և վճռականություն, կարողացավ հասնել հուշահամալիր՝ հավատացյալներին առաջնորդելով առ Աստված աղոթքով։

Նման վարքագիծը մեծ հարված է հասցնում հայկական ինքնության քրիստոնեական հարացույցին և խոսում է այն մասին, որ այդ հրահանգն իջեցնողները չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. տվյալ պահին պետականությունը տոնելու արարողությանը ոչ թե հոգևոր առաջնորդին էր արգելվում մասնակցել, այլ նրա ներկայացրած կառույցին՝ Եկեղեցուն, որ դարեր շարունակ եղել է հայոց ինքնության պահպանման, հայոց քաղաքակրթական կյանքի կազմակերպման միակ գործող ինստիտուտը: Ուստի մենք դատապարտում ենք այս գործողությունները՝ որպես հայ եկեղեցու արժանապատվության վիրավորանք և մեր հոգևոր առաջնորդների հանդեպ ունեցած հարգանքի ոտնահարում։

Մենք կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին և պահպանել հարգանք ազգի հիմնասյուների, մասնավորապես արժեհամակարգ կերտող և պաշտպանող ինստիտուտի նկատմամբ: Հույս ունենք, որ Հայաստանում սովորական չեն դառնա նմանաբնույթ գործողությունները, որոնք այսպիսի ընդգծված ձևով բնորոշ չեն եղել նույնիսկ պետականության բացակայության և այլադավ ղեկավարների լծի տակ ապրելու ժամանակներին:

Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին, որպեսզի խաղաղությունն ու հարգանքը տիրեն Հայաստան աշխարհում։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի և մարզերի որոշ հասցեներում հունիսի 25-ին լույս չի լինիՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՍրբազանի անձը միավորող է, նա պետք է քաղաքական խորհուրդ ստեղծի և դառնա վարչապետի թեկնածու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումըՄբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականումՂազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համարՄիացյալ Նահանգները միջուկային էներգիայով աշխատող USS Dwight Eisenhower ավիակիրը տեղափոխում է ԻսրայելԱՀ ներկայացուցչության տարածքում «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր. ԲեգլարյանԳաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից․ «Հետք»Հանքավանում տեղի է ունեցել ՔՊ-ի քաղաքական ժողովը, քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունըՔննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցըԴանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՊետք է բանակը վերականգնվի, անվտանգային խնդիրները պիտի լուծվի, տնտեսությունը զարգանա. Սրբազան (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավորՌուսաստանը ներկայացնող 2 հայ բռնցքամարտիկներ դարձել են BRICS խաղերի հաղթողներՄիշտ քիչն է հաղթելու, հիշեք երեխե'ք, քչից երբեք պետք չէ վախենալ, բազմությանը կորիզն է առաջնորդողը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղարԼալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանըՄեզ թերահավատորեն են նայել, ծաղրել, այլ աչքով են դիտել, բայց մենք կարող ենք, մենք ներուժ ունենք. Սրբազան (տեսանյութ)Պատասխատավություն ոչ միայն սեփական կյանքի, այլ միջավայրի, շրջապատի, հայրենիքի, պետության և ամենակարևորը, ընկերոջ, կողքինի համար. ՍրբազանԱննոմալ շոգի պատճառով օձերը լցվել են ԱնթալիաԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՓոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ. Սրբազան«KamAZ»-ը «Բոչկի ձոր» հատվածում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավորՄեր ճանապարհն ուղիղ գնում է, ովքեր կմիանան, կդառնան մասնակից, ովքեր ոչ` իրենք գիտեն. Սրբազան (տեսանյութ)Թեմակալ առաջնորդը հանդիպել է Չարենցավանում հաստատված արցախցիների հետԱմենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԱմիսներով պայքարում ենք, բազում փորձությունների միջով ենք անցել, այս ընթացքում մեծ փորձ ենք կուտակել. Շարժման մասնակից (տեսանյութ)Շարժումը վերադասավորվում է, երիտասարդներն էլ են ստանում պատասխանատվություն այս հաղթանակի գործում. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցԿասկադում նշվել է Յոգայի միջազգային օրըՈրտե՞ղ է սխալվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը՝ շարժման խնդիրների և «մակաբույծների» մասին (տեսանյութ)Ուղիղ. Սրբազանը հանդիպում է երիտասարդների հետԱնդրեն ու կինը` ԱՄՆ-ումՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԳրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճելԱրագածի տարածաշրջանում (Մ-3) կատարվում են գծանշման աշխատանքներՄնացականյանը և Պեհլիվանյանը դարձել են BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողներըՄարտահրավեր նետել լճացած գաղափարների հարմարավետությանը՝ ակտիվ մասնակցելով նոր իրականության ստեղծմանը Վայոց ձորի մարզի մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել. shamshyanՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահել ժամկետանց հատուկ միջոցներ. Սրբազան ՊայքարԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԻշխանությունից ու պաշտոնից կառչած մարդիկ դժբախտ մարդիկ են.Ռուբեն ՄխիթարյանՍրբազանը հենց ցանկանա նորից հրապարակում տեղ չի լինելու. Տարոն ՏոնոյանՇարժումը մարելու թեզն ասպարեզ են նետում Մարուքյանն ու Ուրիխանյանը. «Բեւեռի» ներկայացուցիչՓարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ, հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով, տղամարդ է կալանավորվելՍրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ կանխելու ազգի ինքնաոչնչացումը․ Արմեն ԱշոտյանԲնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)
Ամենադիտված