Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի․ Դավիթ Անանյան
Բլոգոսֆերա![Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի․ Դավիթ Անանյան](/timthumb.php?src=disc/30-05-24/199e693ee1a245edf4e836c96ecb060a.jpg&w=780)
Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի։ Այս մասին գրառում է կատարել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Նրանք ինքնակազմակերպվում և պայմանավորվում են, ի նշան բողոքի, ՊԵԿ հարկային մարմին չներկայացնել 2024 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկները և չկատարել հարկային վճարումներ։
Ըստ էության, դրանով նրանք իրենց բողոքը, դժգոհությունն ու անհամաձայնությունը կհայտնեին իրենց վճարած հարկերի հաշվին ոստիկանության սև և կարմիր բերետավորների կողմից աշխատավարձ, հավելավճար և պարգևավճարներ ստանալու և հենց իրենց՝ «փառաբանված հարկ վճարողների» նկատմամբ բիրտ ուժ կիրառելու դեմ»։
![](banners/armflix.jpg)