Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից․ Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին
Բլոգոսֆերա![Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից․ Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին](/timthumb.php?src=disc/02-06-24/002862286600fb61c1b0c9efbf974627.jpg&w=780)
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասիսի ու Աբովյանի ձերբակալվածների պահման վայրերում տեսակցեցի ոստիկանական տարաբնույթ սադրանքների հետևանքով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:
Շենգավիթ ԲԿ-ում հանդիպեցի ոստիկանական վայրագությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Հարությունյանին:
Քաղաքական վերնախավին ծառայություն մատուցող բոլոր այն ինստիտուտները, ծառայողները, գործիչներն, անձինք, ովքեր չգիտեն` ասեմ, վերջում Նիկոլն անգամներով ավելի վատն անելու է ձեր հետ:
Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից:
![](banners/armflix.jpg)