Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից
Քաղաքական![Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից](/timthumb.php?src=disc/04-06-24/4646e89cc46bbb0ffc1f1d38cab19d12.jpg&w=780)
Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացրել են «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից։
«Ղեկավարվելով ԱՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը որոշել է ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացնել «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից՝ խմբակցության ոչ հրապարակային քննարկումները և գրագրությունը հանրայնացնելու և սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար»,- ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության հայտարարությունում։
![](banners/armflix.jpg)