Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել
Ռուսաստան![Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել](/timthumb.php?src=disc/04-06-24/a2c1fee3b30b89264040fa8cb96edf45.jpg&w=780)
Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը բավարարել է Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու անօրինական որդու՝ Օլեգ Էյդելշտեյնի հայցը հայրության ճանաչման փաստը հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RBC-ն։
Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ պարբերականին։
Էյդելշտեյնը հայրության ճանաչման հայց է ներկայացրել 2023 թվականի ամռանը իր ժառանգական իրավունքներից օգտվելու համար։
Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին՝ 75 տարեկան հասակում։
![](banners/armflix.jpg)