Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը պայքարի աջակիցների և լրագրողների հետ ուղևորվեց Կիրանց (լուսանկարներ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq Ռուստամ Բադասյանի որոշումն արժեցել է 51 մլն դրամ. Factor «Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է «Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել «Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն «Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետ Կիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub «Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն 

«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». Հրապարակ

Հասարակություն

Մեծուփոքր իշխանավորները, իրենց աջակիցներն ու ողջ քարոզչամեքենան թեպետ երկու շաբաթ է արդեն մի կարգախոս են որդեգրել, եւ բոլորն իրենց սուրբ պարտքն են համարում արձանագրել, որ «շարժումը մարել է», սակայն, դրան զուգահեռ, առավոտից երեկո լծված են այդ «մարող» շարժումը վարկաբեկելու, ծաղրելու, անվանարկելու,  բանսարկություններ հորինելու գործին: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւ, ամենակարեւորը` ֆեյքերի բանակը գործի են դրել Բագրատ սրբազանի եւ նրա առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դեմ։

«Մարող» շարժումն այնքան չի հուզում ՔՊ-ականներին, որ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած ամենափոքր ու մինչ օրս ձայն-ծպտուն չհանած ուսապարկով, զբաղված են շարժումը վարկաբեկելով: Բագրատ սրբազանն ու «սրբազան պայքարը» օրակարգ են թելադրում, վախեր գեներացնում, ստիպում, որ բոլորն իր մասին խոսեն: Մինչեւ անգամ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հաղթահարել իր վախերը եւ նորից հեծանիվ վարել, քանի որ այդ մասին հիշել էր սրբազանը, թե հեղափոխությունից հետո ոտքով ու հեծանիվով գործի գնացող վարչապետն այժմ պաշտպանվում է թիկնազորի ու ոստիկանական զորքի ետեւում ու տեղաշարժվում ծայրը չերեւացող ավտոշարասյունով։ Նրա կինն էլ երեկ Երեւանի փողոցում էր հայտնվել եւ սելֆիով ու ժպիտով ցուցադրում էր, որ չեն վախենում` փողոց են դուրս գալիս:

«Մարող» շարժումն այնքան «չի հուզում» ՔՊ-ականներին, որ բյուջեի կատարողականի քննարկումները նրանք վերածեցին  «սրբազան պայքարը» վերլուծելու եւ անվանարկելու հանդեսի, որտեղ հերթով-կարգով պատասխանում են պայքարի ու շարժման մասին իրենց բաժանված հարցերին եւ սեփական «հեղինակավոր» կարծիքը հայտնում դրա մասին։ Շարժումն այնքան է «մարել», որ Նիկոլ Փաշինյանը կառավարության եւ մյուս գերատեսչական շենքերի դիմաց ոստիկանական գույնզգույն բերետավորներից զորք է կանգնեցնում, հետաձգում է կուսակցական հանդիպումները, թիկնազորով է մասնակցում անգամ այն միջոցառումներին, որտեղ բացառապես երեխաներ են, որոնց ծնողներին անգամ, Փաշինյանի պահանջով, թույլ չեն տվել մուտք գործել միջոցառումների վայր։ Եվ «մարող» շարժման դեմ Փաշինյանն այնքան զորք է հանում, ինչքան երեւի չի հանել 44-օրյա պատերազմի ժամանակ մեր թշնամու դեմ: Ու անկառավարելի դարձած ոստիկանական բանդան անմարդկային, չլսված մեթոդներով է պայքարում ՀՀ խաղաղ, անզեն քաղաքացիների դեմ։

Երեկ սթրեսից դուրս գալու՝ շարժման «մարումն» արձանագրելու հերթը Արայիկ Հարությունյանինն էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս մի քանի անգամ հատուկ ընդգծվածությամբ հայտարարեց, թե ցանկություն չունի «մարող շարժման քարոզչությանը» մաս կազմել, երբ Արծվիկ Մինասյանը պարզաբանում էր պահանջում՝ արդյո՞ք ՊՊԾ-ի հետ աշխատանք տարվել է այն ուղղությամբ, որ կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ կառավարության թիվ մեկ մասնաշենք։ 

Քննարկումից հետո լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է կարծում, որ շարժումը մարել է։ Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ դա ասում է իր քաղաքական փորձառությունից եւ այն ընթացքից ելնելով, որն ինքը տեսնում է:

«Շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում»: «Երբ դու գալիս ես որեւէ մարմնի առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որեւէ արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, էդ մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող են անել»: Արայիկ Հարությունյանին հարցրինք՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում 2018-ին տված խոստումը` եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հանրապետության հրապարակը լցնեն եւ իր հրաժարականը պահանջեն, ինքը կհեռանա: Արայիկ Հարությունյանը նախընտրում էր չպատասխանել մեր՝ իրեն ոչ այնքան հաճելի հարցերին։

Փոխարենը խրոխտ պատմում էր, որ երկու օր առաջ գրեթե հերոսական քայլ է արել` ոտքով ավելի քան երկու ժամ քայլել է Երեւանի փողոցներում․ «Եթե հիմա մարշրուտն ասեմ, գնացեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին։ Ես երեկոյան 10-ից եղել եմ Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Տերյան փողոցներում, հրապարակում, Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում»։ Իսկ ինչո՞ւ այդ «հերոսությունը» չեք տեսանկարահանել, վերջին տարիներին իշխանականների համար ոտքով քայլելը լուրջ փորձություն է դարձել, փաստորեն` Դուք հաղթահարել եք այդ փորձությունը, Հարությունյանն արձագանքեց. «Ձեր հեգնական հարցին ժպիտով կպատասխանեմ»:

Ի դեպ, այդ ճեպազրույցից հետո խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի եւ ներկայանալով «Հարությունյանի հարեւան», պատմեց, որ լրագրողների առաջ գլուխ գովացող Արայիկ Հարությունյանը վերջին մեկ ամսվա ընթացքում «հատուկ ցերեմոնիայով» է վերադառնում Երրորդ մասի իր բնակարան։ Նրա ժամանելուց առաջ մեկ ուրիշ մեքենա է գալիս, ստուգում, թե շենքում արդյո՞ք ամեն ինչ մաքուր է, նոր Հարությունյանն է ժամանում ու բարձրանում տուն։

Շարժման մասին իշխանական նարատիվները տարածելու եկած հաջորդ բանախոսն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էր: Նա էլ իր հերթին վստահեցրեց, որ կառավարությունում խուճապային տրամադրություն չկա։

Հիշեցրինք, որ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր՝ եթե այս հրապարակում այսքան մարդ ասի՝ հեռացիր, ես կհեռանամ․ արդեն մի քանի անգամ այդ հրապարակում նույնքան, եթե ոչ ավելի շատ, մարդ է հավաքվել, ինչո՞ւ չի հեռանում։ Նարեկ Մկրտչյանն ասաց. «Եթե ժողովուրդը տա գնահատական, մենք հաշվի կնստենք»: Մեր ճշտող հարցին՝  հրապարակում ժողովուրդ չէ՞, նա առանց պատասխանելու հեռացավ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը պայքարի աջակիցների և լրագրողների հետ ուղևորվեց Կիրանց (լուսանկարներ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». HetqՌուստամ Բադասյանի որոշումն արժեցել է 51 մլն դրամ. Factor«Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն«Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետԿիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub «Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվենՀեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվ. Փաշինյան«Ժողովուրդ». ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն«Ժողովուրդ». 27 մլն տարեկան եկամուտ, 46 մլն վարկ. ՀՀ բանտապետի ունեցվածքըՄահացել է դերասան Դոնալդ ՍազերլենդըՄբապեի գրառումը հույս է ներշնչել երկրպագուներինՄարվել և շրջանառության մեջ են դրվել աշխարհահռչակ հայ Փարաջանովի ծննդյանը նվիրված նամականիշներԼոռի բերդ ամրոցի տարածքում հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներՓաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն ՊետրոսյանինԻնչու՞ եւ ի՞նչ նպատակով է նոր սահմանադրություն գրվումԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումըՓաշինյանը թիմի հետ արտաքին քաղաքական և բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկելՀՀ-ից մեկնած ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայությունԼույս է տեսել Արցախի թեմի առաջնորդի՝ ադրբեջանական վանդալիզմի մասին պատմող գիրքըՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱրթուր Աբրահամը Գերմանիայում է հետևում Եվրո-2024-ի խաղերինՍանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանիցՊուտինն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկրներից մեկի վրա հարձակման դեպքում ռազմական օգնության մասինԱնահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ նախագահներինԳժվեցինք այս տարի, այն ուժգնությամբ էր գալիս սելավը, որ շենքը տատանվում էր. ՄելիքջանյանԱվտովթար՝ Սյունիքի մարզում․ «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդումԲագրատ Սրբազանի հետ միասին կմեկնեմ Կիրանց. ԴանիելյանՓրկարարները տապալված ծառերն են մասնատում ու հեռացնում․ քամու հետևանքով պատճառված վնասներըՔԿ-ն քննարկում է Գասպարյանի նկատմամբ ոստիկանական բռնության փաստով վարույթ նախաձեռնելու հարցըԾառի ընկնելու հետևանքով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԿիպրոսի պաշտպանության նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությանը. դեսպան ՄկրտչյանԵս իլյուզիա չունեմ, որ թշնամական համակարգի դեմ պայքարը 1-2 օրվա, մեկ շաբաթվա հարց է. Քրիստինե ՎարդանյանՔաջարանի քաղաքապետ Փարամազյանը, նրա կինն ու հայրը հրավիրվել են դատախազությունՔՊ-ին աջակցող մոդել Անիտա Հարությունյանը ներխուժել է Oragir.News-ի խմբագրություն և վնասում է գույքըՄոսկվայում փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն տասը՝ տուժելԼիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին․ Լիտվայի ԱԳ նախարարՔննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացելԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվելՈւժեղ քամին Վանաձորում հսկա եղևնիներ է տապալել«Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ)Հարսի աչքերին նյութ են փչել, պարանոցից հափշտակել խաչով շղթան. սկեսուրն ահազանգել է ոստիկանություն Վթար է եղել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին
Ամենադիտված