Անահիտ Մանասյանը ԱԺ-ում մասնակցել է աշխատանքային քննարկմանը
Իրավունք![Անահիտ Մանասյանը ԱԺ-ում մասնակցել է աշխատանքային քննարկմանը](/timthumb.php?src=disc/05-06-24/487163adfbf6015a56e464e69e920d9d.jpg&w=780)
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 4-ին մասնակցել է Ազգային ժողովում կազմակերպված «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի աշխատանքային քննարկմանը:
«Պաշտպանը նշել է, որ օրենքների նախագծերի ընդունումը հասարակության համար կունենա մեծ դերակատարություն` իրավահավասարության և խտրականության արգելքի երաշխավորումն այլ հարթություն բարձրացնելու տեսանկյունից:
«Ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ունի լուրջ կատարելագործման անհրաժեշտություն և այդ ուղղությամբ քայլերը պետք է լինեն բազմակողմանի ու համակարգված»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ»,-ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)