Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը
Հասարակություն![Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը](/timthumb.php?src=disc/05-06-24/0bf75c41fc1f52f7f0d6e9385c22de36.jpg&w=780)
Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա:
Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:
Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ տեսաբացատրությունից, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=mEZCMia1DTY:
![](banners/armflix.jpg)