Գոռ Մալաքյանը և «Արարատ»-ը երկարաձգել են պայմանագիրը
Սպորտ![Գոռ Մալաքյանը և «Արարատ»-ը երկարաձգել են պայմանագիրը](/timthumb.php?src=disc/06-06-24/229569008e2e3e10751b0b8cfe45a03a.jpg&w=780)
Գոռ Մալաքյանը կշարունակի հանդես գալ «Արարատ»-ում և կրել ավագի թևկապը, այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ»-ի ավագի հետ պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով:
27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Փյունիկ»-ն էր: Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ում, ուկրաինական «Ստալ»-ում, «Շիրակ»-ում, «Ալաշկերտ»-ում և «Փյունիկ»-ում: Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:
![](banners/armflix.jpg)