Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի
Արցախ![Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի](/timthumb.php?src=disc/06-06-24/ab179af58ffd39a302300ac125b0b974.jpg&w=780)
Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի։ Այս մասին հայտնել է հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, գրում է APA-ն:
«Մեր հիմնական ծրագրերից մեկը կլինի Աղդամի (Ակնա-խմբ.) տարածաշրջանում ինտեգրված ժամանակակից գյուղատնտեսական քաղաքի ստեղծումը՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային և սոցիալական հարմարությունները: Մենք նախատեսում ենք այդ համապարփակ նախագծի հայեցակարգը ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- ասել է Պետրիշենկոն։
![](banners/armflix.jpg)