Պահեստազորայինները տեղեկացվել են՝ ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց տարածման զոհ չդառնալու համար
Հասարակություն![Պահեստազորայինները տեղեկացվել են՝ ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց տարածման զոհ չդառնալու համար](/timthumb.php?src=disc/06-06-24/0ee57846d7f75327d36446ca7f6670e7.jpg&w=780)
Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք:
Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային հասանելիություն ունեցող հիմնական գործիքների մասին:
Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից՝ ապատեղեկատվության տարածման զոհ չդառնալու և տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալուց զերծ մնալու համար։
![](banners/armflix.jpg)