Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա»
Տեսանյութեր![Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա»](/timthumb.php?src=disc/06-06-24/56556a38059283cc6d3ba0899e6f47f0.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 30-րդ փողոցի թիվ 25 և 27 հողամասերում քաղաքացին տրակտորով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ նկատել է, որ տրակտորի մեջ օձ կա, որին վնասազերծելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները կարողացել են բռնել «գյուրզա» տեսակի օձին և այն տեղափոխել անվտանգ տարածք։
![](banners/armflix.jpg)