Երևանի և մարզերի որոշ հասցեներում հունիսի 25-ին լույս չի լինի Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Մահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրը Սրբազանի անձը միավորող է, նա պետք է քաղաքական խորհուրդ ստեղծի և դառնա վարչապետի թեկնածու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը Մբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականում Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար Միացյալ Նահանգները միջուկային էներգիայով աշխատող USS Dwight Eisenhower ավիակիրը տեղափոխում է Իսրայել ԱՀ ներկայացուցչության տարածքում «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր. Բեգլարյան Գաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից․ «Հետք» 

Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցում

Հասարակություն

Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում։ Այս մասին հայտնում է monumentwatch-ը։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի պատմական, մշակութային, էթնոդավանական կերպարի ամբողջական փոփոխությանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին, երբ Արցախի ամբողջ քրիստոնեական ժառանգությունը հայտարարվել էր աղվանական, իսկ սկսած արդեն 2000-ական թվականներից այդ ժառանգությունը վերագրվեց Ադրբեջանի ուդիական համայնքին: 2020 թվականից սկսեցին կազմակերպվել ուդիական համայնքի ներկայացուցիչների պարբերաբար այցերը օկուպացված Արցախի սրբավայրեր: Այս այցերը լայնորեն լուսաբանվում էին լրատվամիջոցների կողմից: Նման քաղաքականության պատճառը երկրամասի ակնհայտ քրիստոնեական պատմամշակութային ժառանգության համար նոր ժառանգ գտնելն էր և դրա ցուցադրումը ի լուր աշխարհի (ավելի մանրամասն տես՝ Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում):

Հայկական Արցախի պատմական, մշակութային կերպարի փոփոխության երկրորդ գործիքը դարձավ պատմական Արցախի տարածքում եղած իսլամական մշակութային ժառանգության գերկարևորումը, նշանակության չափազանցումը և շեշտադրումը որպես «ադրբեջանական պատմության, մշակույթի և արվեստի» կայացման կարևոր գործոնի: Ընդ որում, այս ճանապարհին ադրբեջանական հայտարարվեցին ուշմիջնադարյան իսլամական դամբարանները, տարածաշրջանում գործած պարսկագիր ու արաբագիր  մահմեդական հոգևոր-մշակութային գործիչները, փիլիսոփաներն ու բանաստեղծները: Ակնհայտ էր երկրամասի պատմամշակութային իրողությունների ուղղակի խեղաթյուրումը և պատմական տարաբնույթ աղբյուրների ուղղակի անտեսումը և սեփական  քարոզչության համաձայն մեկնաբանումը:

Այս քայլով ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հիմնավորել երկրամասի իսլամական լինելու և դրանով նաև ադրբեջանական լինելու փաստարկը: Քարոզչական այս թեզը ակնհայտ էր դեռևս խորհրդային տարիներին, Անդրկովկասում երբ 7-րդ դարից հետո ստեղծված մահմեդական տարաբնույթ իշխանությունները սկսվեցին ներկայացվել որպես ադրբեջանական պետության մի մաս: Այսպես, ադրբեջանական սկսեցին դիտարկվել ժամանակակից Ադրբեջանի տարածքում ստեղծված տարաբնույթ մահմեդական իշխանությունները: Ադրբեջանական սկսվեց դիտարկվել սելջուկյան՝ հատկապես Ելտկուզյան իշխանությունը:

Իսկ քանի որ մահմեդական այս տարաբնույթ իշխանությունները իրենց տիրապետությունը տարածում էին հայկական, վրացական իշխանությունների և երկրամասերի վրա, առաջ քաշվեց հատկապես հայկական երկրամասերի «ադրբեջանական պետության» մաս կազմելու հնարանքը: Գիտական այս թեզերի կազմավորման մեջ «մեծ ներդրում» ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովը, որի բազմաթիվ աշխատանքները նվիրված էին հենց այս գործոնին:

Ասվածի լավագույն օրինակը նրա «Государство Атабеков Азербайджана» աշխատանքն է՝ Արցախի պատմության և մշակույթի «իսլամացման» մեջ, սակայն, ամենից մեծ քարոզչական տեղը տրվում է Փանահ խանին և Ղարաբաղի խանության հիմնադրմանը, որը ներկայացվում է որպես Արցախի ադրբեջանական քաղաքական, մշակութային միավոր: Ադրբեջանական քարոզչամեքենան Ղարաբաղի խանության դերի և նշանակության մասին ակտիվորեն սկսեց խոսել 2020 թվականի պատերազմից հետո՝ խանությունը և վերջինիս հիմնադիր Փանահ խանին ներկայացնելով որպես ադրբեջանական պետության հիմնադիրներից մեկը: Ակնառու էր Ղարաբաղի խանության դերի բարձրացմանը միտված քարոզչությունը, իսկ Աղդամի, Շահբուլաղի վերադարձը մեկնաբանվում էր որպես վերադարձ պետության արմատներին:

Սա բավականին լավ ցուցադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երկրամասի ադրբեջանական լինելու թեզում առաջնային տեղ է հատկացնում Աղդամում գտնվող և Փանահ խանին վերագրվող պալատին և Ղարաբաղի խաների և նրանց ժառանգների դամբարաններին ու Շահբուլաղին՝ որպես ադրբեջանական պետության կազմավորման կարևոր վայր: Նկատելի է, որ օկուպացված Արցախ պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց ուղեկցում են ոչ միայն Շուշի, այլ նաև Աղդամ և Շահբուլաղ: Այդպիսի օրինակներից մեկը վերջերս Ղրղզստանի նախագահի այցն էր, ով Ալիևի ուղեկցությամբ եղավ Շահբուլաղում և Աղդամում:

Արցախի իսլամացման գործում կարևոր տեղ է հատկացվում Շուշի քաղաքին: Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական մշակութային, քաղաքական առաջնային կենտրոն: Այն ներկայացվում է որպես ադրբեջանական մզկիթաշինության կարևորագույն օրրան: 2020 թվականից հետո Ադրբեջանի իշխանությունները գրեթե լիովին ավարտին հասցրեցին Շուշիի ադրբեջանականացման, իսլամականացման քաղաքականությունը՝ վերացնելով քաղաքի հայկական կերպարը և հռչակելով քաղաքը որպես մահմեդական աշխարհի հոգևոր և մշակութային կենտրոն (ավելի մանրամասն տես՝ Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը և հայ եկեղեցուն ուղղված մեղադրանքներ Բաքվից և Շուշիից, Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք,\ Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը):

Արցախի իսլամացման գործում կարևոր գործոն է երկրամասում եղած մզկիթների թվաքանակի հարցը, ինչը Ադրբեջանի կողմից դարձել է անհիմն շահարկումների առարկա. նկատելի է դրանց թիվն ուռճացնելու միտում՝ չնայած նրան, որ իսլամական ներկայացվող Արցախում ադրբեջանական գյուղերի 70 տոկոսը կառուցվել են խորհրդային տարիներին, երբ երկրամասում քոչվոր կյանք վարող բնակչությանը խորհրդային իշխանությունները ստիպել են անցել նստակեցության, հյատնի է, օրինակ, որ Զանգելանի, Կուբաթլուի, Ջեբրայիլի, Ֆիզուլու, Աղդամի տափաստանային հողերի ջրարբիացման և մշակման նպատակով 1940-1950-ական թվականներին այդ տարածքներում հիմնվել են տանսյակ նոր բնակավայրեր:

2020 թվականից հետո դիտարկելի է Արցախի պատմական, մշակութային միջավայրի, բնական լանդշաֆտի իսլամացման նոր միտում, որն արդեն իրագործվում է անմիջապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով: Դա դրսևորվում է օկուպացված Արցախում նոր մզկիթների կառուցմամբ (մանրամասն տես ՝ Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում):

Այսպես, նոր մզկիթներ են կառուցվում Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում, Բերձորում, Զանգելանում:

Բոլոր մզկիթները կառուցվում են Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցներով, հիմնարկեքը կատարվում է անձամբ նախագահ Ալիևը և իր կինը: Մզկիթների հիմնարկեքի, վերանորոգման տեսանյութերում Ալիևը ներկայացվում է որպես իսլամական մշակույթի վերականգնող, տարածող, ուղղահավատ մահմեդական: Բոլոր տեղերում նա կնոջ հետ նվիրաբերում է Ղուրան, աղոթք կատարում: Որոշ տեսանյութերում երևում են նաև ընտանիքի անդամները՝ որդին, դուստրերը:  Ադրբեջանական և թուրքական քարոչզամեքենան ներկայացնում է Իլհամ Ալիևին որպես իսլամական հողերը ազատագրող, վերականգնող գործչի: Ասվածի լավագույն օրինակը Իլհամ Ալիևին թուրքական պատվիրակությունների կողմից խորհրդանշական զենքերի՝ սակրի և թրի ընծայումն էր:

Երբևիցե մահմեդական բնակչություն չունեցած Հադրութում, Մատաղիսում, Քարինտակում մզկիթները կառուցվում են առավել բարձրադիր, իշխող տեղանքում՝ դրանով կարծես ցուցադրելով այդ տարածքների մշակութային, էթնիկ, կրոնական փոփոխության միտումը: Ուշագրավ է, որ նորակառույց մզկիթներից մեկը կառուցվում է Արցախի հարավում՝ Հադրութում, հյուսիսում՝ Մատաղիսում, կենտրոնական հատվածում՝ Քարինտակ: Նոր մզկիթ է կառուցվում նաև Բերձորում՝ նախկին Լաչինում, որը խոշոր բնակավայր էր դարձել խորհրդային տարիներին, իսկ Լաչինի շրջանում խոշոր կրոնական շինություն չի եղել:

Ակտիվորեն վերակառուցվող և վերաբնակեցվող Ֆիզուլի, Ջեբրայիլ քաղաքներում, Աղալի գյուղում մզկիթներ չեն կառուցվում և նորոգվում: Դա արվում է դեռևս ադրբեջանցի վերաբնակիչ չունեցող Հադրութում, Քարինտակում և նոր-նոր վերաբնակեցվող Մաըտաղիսում: Նոր ու մեծ մզկիթ է բացվել Զանգելանում, որը դեռևս վերաբնակեցված չէ:

Մեկ այլ տարակուսելի փաստը Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի շրջաններում գտնվող գյուղական մզկիթներում վերականգանման կամ վերանորոգման աշխատանքների բացակայությունն է, ինչը շատ լավ երևում է բազմաթիվ լուսանկարներից և տեսանյութերից: Տպավորություն է, որ ադրբեջանական կողմը ի լուր աշխարհի վերանորոգում է միայն Շուշիի մզկիթները, Աղդամի մզկիթը: Մնացած կառույցների մոտ աշխատանքներ չեն տարվում:

Ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ մզկիթների վերակառուցման և նորերի կառուցման մեջ ակտիվորեն ներառված են Թուրքիայից հրավիրված մասնագետները:

Փաստորեն Արցախի հայազրկումը «հանգստություն» չի բերել բռնակալին: Նրան անհանգստացնում են պատմությունն ու դրա հազարավոր հայկական պատմա-մշակութային դրսևրումները: Ուրեմն կարելի է դրանք խեղել, վերագրել, ոչնչացնել, հայկական տարածքը «վերապատմականացնել» ընտրովի մզկիթաշինությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի և մարզերի որոշ հասցեներում հունիսի 25-ին լույս չի լինիՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՍրբազանի անձը միավորող է, նա պետք է քաղաքական խորհուրդ ստեղծի և դառնա վարչապետի թեկնածու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումըՄբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականումՂազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համարՄիացյալ Նահանգները միջուկային էներգիայով աշխատող USS Dwight Eisenhower ավիակիրը տեղափոխում է ԻսրայելԱՀ ներկայացուցչության տարածքում «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր. ԲեգլարյանԳաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից․ «Հետք»Հանքավանում տեղի է ունեցել ՔՊ-ի քաղաքական ժողովը, քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունըՔննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցըԴանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՊետք է բանակը վերականգնվի, անվտանգային խնդիրները պիտի լուծվի, տնտեսությունը զարգանա. Սրբազան (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավորՌուսաստանը ներկայացնող 2 հայ բռնցքամարտիկներ դարձել են BRICS խաղերի հաղթողներՄիշտ քիչն է հաղթելու, հիշեք երեխե'ք, քչից երբեք պետք չէ վախենալ, բազմությանը կորիզն է առաջնորդողը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղարԼալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանըՄեզ թերահավատորեն են նայել, ծաղրել, այլ աչքով են դիտել, բայց մենք կարող ենք, մենք ներուժ ունենք. Սրբազան (տեսանյութ)Պատասխատավություն ոչ միայն սեփական կյանքի, այլ միջավայրի, շրջապատի, հայրենիքի, պետության և ամենակարևորը, ընկերոջ, կողքինի համար. ՍրբազանԱննոմալ շոգի պատճառով օձերը լցվել են ԱնթալիաԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՓոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ. Սրբազան«KamAZ»-ը «Բոչկի ձոր» հատվածում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավորՄեր ճանապարհն ուղիղ գնում է, ովքեր կմիանան, կդառնան մասնակից, ովքեր ոչ` իրենք գիտեն. Սրբազան (տեսանյութ)Թեմակալ առաջնորդը հանդիպել է Չարենցավանում հաստատված արցախցիների հետԱմենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԱմիսներով պայքարում ենք, բազում փորձությունների միջով ենք անցել, այս ընթացքում մեծ փորձ ենք կուտակել. Շարժման մասնակից (տեսանյութ)Շարժումը վերադասավորվում է, երիտասարդներն էլ են ստանում պատասխանատվություն այս հաղթանակի գործում. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցԿասկադում նշվել է Յոգայի միջազգային օրըՈրտե՞ղ է սխալվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը՝ շարժման խնդիրների և «մակաբույծների» մասին (տեսանյութ)Ուղիղ. Սրբազանը հանդիպում է երիտասարդների հետԱնդրեն ու կինը` ԱՄՆ-ումՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԳրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճելԱրագածի տարածաշրջանում (Մ-3) կատարվում են գծանշման աշխատանքներՄնացականյանը և Պեհլիվանյանը դարձել են BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողներըՄարտահրավեր նետել լճացած գաղափարների հարմարավետությանը՝ ակտիվ մասնակցելով նոր իրականության ստեղծմանը Վայոց ձորի մարզի մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել. shamshyanՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահել ժամկետանց հատուկ միջոցներ. Սրբազան ՊայքարԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԻշխանությունից ու պաշտոնից կառչած մարդիկ դժբախտ մարդիկ են.Ռուբեն ՄխիթարյանՍրբազանը հենց ցանկանա նորից հրապարակում տեղ չի լինելու. Տարոն ՏոնոյանՇարժումը մարելու թեզն ասպարեզ են նետում Մարուքյանն ու Ուրիխանյանը. «Բեւեռի» ներկայացուցիչՓարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ, հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով, տղամարդ է կալանավորվելՍրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ կանխելու ազգի ինքնաոչնչացումը․ Արմեն ԱշոտյանԲնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)
Ամենադիտված