Հաագայի միջազգային դատարանին խնդրել են ձերբակալման օրդեր տրամադրել Մեդվեդևի, Մարգարիտա Սիմոնյանի և ևս չորս անձանց համար
Աշխարհ![Հաագայի միջազգային դատարանին խնդրել են ձերբակալման օրդեր տրամադրել Մեդվեդևի, Մարգարիտա Սիմոնյանի և ևս չորս անձանց համար](/timthumb.php?src=disc/07-06-24/3a239d20b3a9572144bc938ece296700.jpg&w=780)
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և նրա գործընկերները գրավոր դիմել են Հաագայի միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)` խնդրելով ձերբակալման օրդեր տրամադրել «ռուս վեց քարոզիչների նկատմամբ», գրում է Meduza-ն:
Իրավապաշտպանները պահանջել են ձերբակալել հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, «Россия Сегодня» մեդիա խմբի ղեկավար Դմիտրի Կիսելյովին, ռադիո և հեռուստահաղորդավար Սերգեյ Մարդանին և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Նրանք մեղադրվում են ուկրաինացիների նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ:
![](banners/armflix.jpg)