Քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
Քաղաքական![Քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր](/timthumb.php?src=disc/07-06-24/83ec66a57bb544ed6617b225069ec608.jpg&w=780)
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը,ինչի արդյունքում որոշ համայնքների բնակչության արտաքին կապը կտրվել է։
![](banners/armflix.jpg)