Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
Աշխարհ![Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին](/timthumb.php?src=disc/07-06-24/1d38866d891f0e84077273f3af93cd8e.jpg&w=780)
Մոլդովայի եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան ասել է, որ հանրապետությունը կատարել է Եվրոպական միությանն անդամակցելու Բրյուսելի բոլոր հանձնարարականները, և այժմ մնում է սպասել բանակցությունների պաշտոնական մեկնարկին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Քրիստինա Գերասիմովայի խոսքերը։
«Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Այսօր Մոլդովան ճանաչվեց Եվրահանձնաժողովի վերջին երեք առաջարկությունների կատարող»,- գրել է Գերասիմովան «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականի շուրջ։
![](banners/armflix.jpg)