ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան
Արտաքին Քաղաքական![ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան](/timthumb.php?src=disc/08-06-24/2a2e60d8586878dc7c2711ab0e6476b7.jpg&w=780)
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան, հայտնում է Պետդեպը։
«Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը», - ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)