Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է
Հասարակություն![Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է](/timthumb.php?src=disc/08-06-24/cc64fc8188c166e98349411c4d387a73.jpg&w=780)
Հունիսի 8-ին, ժամը 21։34-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ , որոնցից մեկը բժշկական օգնություն ստանալով, դուրս է գրվել:
![](banners/armflix.jpg)