Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից
Հասարակություն![Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից](/timthumb.php?src=disc/09-06-24/498a4e70b132a5fa47537d8204b0ba2f.jpg&w=780)
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ապաքինվում է Կոպենհագենում տղամարդու կողմից հարձակման ժամանակ ստացած աննշան վնասվածքից, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները
Հաղորդվում է, որ միջադեպից հետո վարչապետը շոկի մեջ է եղել։ Նա պարանոցի թեթև վնասվածք է ստացել։ Ֆրեդերիկսենը չեղարկել է շաբաթ օրը նախատեսված աշխատանքային միջոցառումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում անհայտ տղամարդը մոտեցել է Ֆրեդերիկսենին ու ուժեղ հրել նրան։ Վարչապետը կորցրել է հավասարակշռությունը, բայց ի վերջո կարողացել է խուսափել ընկնելուց։ Դեպքից անմիջապես հետո տղամարդը, ով փորձել է փախչել, բերման է ենթարկվել Դանիայի վարչապետի անվտանգության ծառայության կողմից։
![](banners/armflix.jpg)