Նիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին, բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում․ Շարմազանով Մեսսին հայտնել է, որ Ամերիկայի գավաթ-2024-ը վերջինը կլինի իր կարիերայում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ ՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնեն Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Նոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքը Արցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ) 

Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը

Քաղաքական

Բաբկեն Կարախանյանը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ. հունվարից: Մինչ այդ աշխատել է նույն բաժնի Շիրակի տարածաշրջանային բաժնի, իսկ դրանից առաջ՝ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի տարածաշրջանային պետ: Բաբկեն Կարախանյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Ըստ այդ հայտարարագրի՝ Բ. Կարախանյանի ընտանիքը խոշոր ունեցվածք ունի: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

2023թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բ. Կարախանյանի եկամուտը մոտ 6 մլն դրամ է, որը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է: Սակայն, ունի 13 մլն դրամ կանխիկ գումար:

Պաշտոնյան հայտարարագրել է 16 միավոր անշարժ գույք՝ 12 միավոր հողամաս, 3 առանձնատուն և մեկ ավտոտնակ: Նշված գույքից 5-ը բաժնային սեփականություն է, մնացածը՝ միանձնյա կամ համատեղ: Բաժնային սեփականությամբ գույքը պաշտոնյան ժառանգություն է ստացել ծնողից:

Հայտարարագրի համաձայն՝ Բաբկեն Կարախանյանը 16 միավոր անշարժ գույքի սեփականատեր է դարձել 2019-2023թթ. ընթացքում: 

Նա հայտարարագրել է նաև 2016թ. արտադրության «TOYOTA» մակնիշի ավտոմեքենա, որը 2023թ. գնել է 4 մլն դրամով:

Բաբկեն Կարախանյանի կնոջ՝ Օֆելյա Սուլթանյանի եկամուտներն ավելի շատ են: 2023թ. ունեցել է մոտ 28,5 մլն դրամ եկամուտ, որից մոտ 27 մլն դրամը ստացել է «Արբա» ՍՊԸ-ից, որպես շահաբաժին, իսկ մնացածը՝ դպրոցներից՝ աշխատավարձ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետի կինը հայտարարագրել է 70 մլն դրամ կանխիկ գումար:

«Արբա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2013թ. փետրվարին՝ գյումրեցի Կարինե Սուքիասյանի կողմից: Սակայն մեկ ամիս անց ընկերության սեփականատեր է դարձել Օֆելյա Սուլթանյանը: Ընկերությունն  ավտոմեքենաների գազալցմամբ է զբաղվում:

2023թ. սեպտեմբերին Օֆելյա Սուլթանյանը ձեռք է բերել նաև ավտոմեքենաների գազի լիցքավորման գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «ՌԿ» ՍՊԸ-ի 85% սեփականությունը: Ընկերության մնացած 15%-ը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին:

Օֆելյա Սուլթանյանը 2023թ. մոտ 15 մլն դրամով վաճառել է 2021թ. արտադրության «TOYOTA» մակնիշի ավտոմեքենան և նույն տարվա ընթացքում գնել նույն մակնիշի 2022թ. արտադրության ավտոմեքենա՝ 40 մլն դրամ արժեքով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին, բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում․ ՇարմազանովՄեսսին հայտնել է, որ Ամերիկայի գավաթ-2024-ը վերջինը կլինի իր կարիերայումՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնենՍուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՆոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքըԱրցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ)Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել ՇահրամանյանինԿարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհան է արել, բան չի մնացելՍևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստիՈւղիղ. Բագրատ Սրբազանի այցը` Արցախի ներկայացուցչությունԱրդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունԱյս մարզադաշտը կարող է ընդունել լուրջ մրցաշարեր․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արտաշատցիներինԱրաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըՍուրեն Պետրոսյանի ասուսիլը չեղարկվելուց հետո Սրբազանը հանդիպել և քննարկում է ունեցել իր հետ (տեսանյութ)Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը հայտարարել է, թե Անահիտ Մանասյանը ենթարկվում է «քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների»Բագրատ Սրբազանը խոսում է նոր բացված վերականգնողական կենտրոնի մասին` քաղցկեղով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)Կիրանցեցիներին հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն նրանք պիտի հրաժարվեն գույքային իրավունքից. Դանիելյան«ՔՊ»-ի՝ 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքներն ենԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող են բարձրացնում Պաղեստինի կարգավիճակի հարցում. ՄարուքյանԱլեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքիցԳորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանինԿրկին մեկնում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական և խոցելի տարածաշրջան․ Ֆրանսիայի դեսպանՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը․ Bulgarian Military ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է նոր կոնցեպտով հավաքի մասինՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններինԻնչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերումՊարգևատրվել են հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները Պապոյանը Իրանի դեսպանի հետ շրջել է Քարակերտի մետաղաձուլարանով Արցախի նկատմամբ ցեղասպանությանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածըՀայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քաղաքային իշխանությունները տրանապորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար. ավագանու անդամԱդրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել երկու հայ զինծառայողների մասունքներ. ՔԿԱբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվելՄինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է. Aysor.amՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համարՊատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ-ի հետ առկա համագործակցությունը. ԱրշակյանԳերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Սուրենի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան Վազգենը մեր նահատակ Արամ Ղուլարյանի հայրիկն է, հերոսը զոհվեց հենց հոր ձեռքերում Շահրամանյանի մեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը Մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից Մենք եկանք, որ այս մարդիկ որևէ ձև միայնակության զգացում չունենան. Սրբազան
Ամենադիտված