Սա դեռ ծաղիկն է. գործադուլներ կլինեն բոլոր դատարաններում. երբ Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ անդամների աշխատավարձը բարձրացնելու փող կա, մյուսների համար՝ չկա Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ Մոսկվայի կառավարության դրամաշնորհի հաղթող Լույս չի լինելու Հունիսի 15-ի աստղագուշակ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի` Բաքվում ապօրինաբար պահվող ղեկավարներին Երևանցիները չեն իմանում՝ ում բիզնեսին ինչ հաճո որոշումներ են կայացվում, հարցերը չեք զեկուցում. ավագանու անդամ (տեսանյութ) Սա անարգանք է երևանցիների հանդեպ, նախագծերի մասին տեղեկատվությունը թափանցիկ չէ. Երիցյան Վճռաբեկը վարույթ չի ընդունել Ալբերտ Բազեյանին կալանավորելու խնդրով դատախազության բողոքը. Մարտիկ Մարտիրոսյան Ծովագյուղ-Շորժա ճանապարհին այրվել է ավտոմեքենա 

Կարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը

Իրավունք

Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել․ որում ասվում է․

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․

Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտային միջոցը՝ այն տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառաբանությամբ։ Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։

Այնուամենայնիվ, Կարապետ Պողոսյանը, ենթարկվելով Պարեկային ծառայության աշխատակցի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18․1 և 18․2 հոդվածներին ակնհայտորեն հակասող պահանջին, տրանսպորտային միջոցը վարել է դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք, որի ընթացքում իր տրանսպորտային միջոցի մեջ գտնվող Պարեկային ծառայության աշխատակցից տեղեկացել է, որ «ցուցում ունեն ԱՅՍՕՐ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք ունենան խախտում, որը հիմք է տրանսպորտային միջոցն արգելանք դնելու, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։ Ըստ այդմ, Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը։

Այնուհետև, Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի մասին տեղեկացրել է հանրությանը՝ խնդրելով նաև իր փաստաբան ընկերներին մոտենալ և իրավաբանական օգնություն ցույց տալ, որից հետո Պարեկային ծառայության աշխատակցի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցը Պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշված բաժնում էլ Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՍՑԵԻՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, որպիսի արարքն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի համարվում:

Տեղեկացնում ենք նաև, որ իրականությանը չի համապատասխանում և փաստական հիմքից առհասարակ զուրկ է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տվյալը, թե իբր «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տեղեկությանը, թե «Կարապետ Պողոսյանը, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ», ապա հայտնում ենք, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր։

Իրազեկում ենք նաև, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամկետով: Նշված դատական ակտի դեմ կներկայացվի հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա դեռ ծաղիկն է. գործադուլներ կլինեն բոլոր դատարաններում. երբ Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ անդամների աշխատավարձը բարձրացնելու փող կա, մյուսների համար՝ չկա Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԳ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ Մոսկվայի կառավարության դրամաշնորհի հաղթողԼույս չի լինելուՀունիսի 15-ի աստղագուշակԿարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի` Բաքվում ապօրինաբար պահվող ղեկավարներինԵրևանցիները չեն իմանում՝ ում բիզնեսին ինչ հաճո որոշումներ են կայացվում, հարցերը չեք զեկուցում. ավագանու անդամ (տեսանյութ)Սա անարգանք է երևանցիների հանդեպ, նախագծերի մասին տեղեկատվությունը թափանցիկ չէ. Երիցյան Վճռաբեկը վարույթ չի ընդունել Ալբերտ Բազեյանին կալանավորելու խնդրով դատախազության բողոքը. Մարտիկ Մարտիրոսյան Ծովագյուղ-Շորժա ճանապարհին այրվել է ավտոմեքենաԱրմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 25. Օրվա խորհուրդՍրբազանի հետ վերադառնալ Արցախ որպես հաղթանակած. երիտասարդները կտորներով ակցիա են արել Երևանում (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ է գումարվել«Այնքան բարի էր, կամեցող, իրեն նվիրել էր Արցախին». Մելիքսեթ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ (տեսանյութ)Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ»Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդինԻնչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»«Հրապարակ». ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը«Հրապարակ». Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի. ովքե՞ր են լինելու մատաղացու գառները«Հրապարակ». Իշխանությունները փորձում են խոչընդոտել ռուսական հյուպատոսության բացմանը«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ»Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»«Ժողովուրդ». Բա ե՞րբ է աշխատել ՊՎԾ պետի տեղակալը«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներինԱյս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ»Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»Երվանդ Մկրտչյանը հաղթել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՍի Ծինպինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՀայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմինԾաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվելԵվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի. Բորել«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքովԼեհաստանում ազոտի գործարանում պայթյուն է տեղի ունեցելՍևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ովԶելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալԵրևանում արցախցի եղբայրներին ծեծի ենթարկելու գործով 28-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչԻնչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալԱրմավիրի մարզում սպասվում են ջրանջատումներՀայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք․ իրանագետԱդրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջՔաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը
Ամենադիտված