ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Քաղաքական![ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ](/timthumb.php?src=disc/10-06-24/95af0421dcdeab47b245135e09ae80a6.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու համար»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ։
![](banners/armflix.jpg)