Դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով Արտաշատի 38-ամյա բնակիչը խաբեությամբ երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Լալա Մնացականյանի վերջին խոսքերը (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը կփոխանցվեն դատարան ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Նիկոլն արդարացնում է Ադրբեջանի հարձակումները, իրենց անվանում է վրիժառու. սա նենգություն է. Աշոտյան (տեսանյութ) Խայտառակություն է, Աշոտյանի բուն դատական նիստերը նոր են սկսում, պիտի հասանելի լինեն հանրությանը (տեսանյութ) 

Մահացել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանը

Հասարակություն

69-րդ տարի չբոլորած կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ դատավորների միության երկարամյա նախագահ, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Հեռացավ՝ հավերժ մնալով իրեն ճանաչող և բարձր գնահատող մարդկանց սրտերում:

Նշանակալի է Հրաչիկ Սարգսյանի ավանդը ՀՀ դատական համակարգում: Ուստի հարկ ենք համարում կատարել փոքրիկ անդրադարձ նրա կենսագրության հիշարժան դրվագներին:

1996 թվականից Հրաչիկ Սարգսյանն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր: 1999-2020 թթ. եղել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը: 2003-2017 թթ.՝ շուրջ 14 տարի, հանդիսացել է ՀՀ դատավորների միության նախագահը՝ ՀՀ դատավորների միության կայացման և զարգացման գործընթացում ունենալով մեծ ներդրում և թողնելով անջնջելի հետք: Զբաղեցնելով ՀՀ դատավորների միության նախագահի պաշտոնը՝ նա ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում մշտապես բարձր է պահել ՀՀ դատական համակարգի պատիվը՝ միաժամանակ մեծ հարգանք վայելելով նաև միջազգային գործընկերների շրջանում, մասնավորապես՝ ողջ աշխարհի դատավորների միությունների նախագահների և անդամների շրջանում: Նրա ակտիվ ջանքերի շնորհիվ 2005 թվականի Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի օրակարգում էր ընդգրկել նաև ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում 2005 թվականի նոյեմբերի 23-ին կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի նիստին, որտեղ ՀՀ դատավորների միությունը ներկայացնում էր նախագահ Հրաչիկ Սարգսյանը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 դատավորների միաձայն քվեարկության արդյունքներով ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամը, ինչը պատմական իրադարձություն էր ՀՀ դատավորների միության համար:

Հրաչիկ Սարգսյանի՝ որպես ՀՀ դատավորների միության նախագահի գործունեության մեծագույն ձեռքբերումներից է նաև 2008 թվականին Դատավորների միջազգային միության 51-րդ ամենամյա համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանը դարձավ տարածաշրջանում և ԱՊՀ երկրների թվում առաջինը, որտեղ 2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության տարեկան 51-րդ համաժողովը: Դրան մասնակցում էին աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ, ովքեր առ այսօր մեծագույն ակնածանքով են հիշում տեղի ունեցած համաժողովը:

ՀՀ դատավորների միությունում 14-ամյա գործունեության ընթացքում Հրաչիկ Սարգսյանի ջանքերով կազմակերպվել են մի քանի տասնյակ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, կնքվել են համագործակցության հուշագրեր, հրատարակվել է ավելի քան 200 անուն գրականություն՝ հիմնականում գիտագործնական ձեռնարկներ: Նշանակալի է նաև ՀՀ դատավորների միությունում «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագրի հրատարակումը: «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը ՀՀ դատական համակարգի միակ պարբերականն է, 2004 թվականից ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում և կայուն պարբերականությամբ առ այսօր լույս է տեսնում:

Որպես հայրենիքի նվիրյալ՝ Արցախում 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, լայնածավալ հարձակումների և ցեղասպան գործունեության վերաբերյալ միջազգային հարթակներում անաչառ հանրային կարծիք ձևավորելու, թուրք-ադրբեջանական ագրեսիան ու վայրագությունները դատապարտող համապատասխան բանաձև ընդունելու, ինչպես նաև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով միջազգային իրավասու տարբեր մարմիններին դիմելու խնդրանքով Հրաչիկ Սարգսյանը ՀՀ դատավորների միության անունից 2020 թվականին կոչով դիմել է Դատավորների միջազգային միությանը՝ օբյեկտիվորեն նկարագրելով տիրող իրավիճակը, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ու դրանց դրսևորումները:

 Հրաչիկ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, բարձր գնահատելով ՀՀ դատավորների միության գործունեությունը, մի շարք կառույցներ, այդ թվում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ/OSCE) երևանյան գրասենյակը ՀՀ դատավորների միությանը հանձնել են պատվոգրեր և շնորհակալագրեր:

Անմնացորդ նվիրման, կատարած աշխատանքի և մեծ վաստակի համար Հրաչիկ Սարգսյանն արժանացել է նաև պետական բարձր պարգևների: 2010 թվականին և 2015 թվականին նա պարգևատրվել է Դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ) պատվոգրերով և հուշանվերներով, «Ավետիս Ահարոնյան» 1-ին աստիճանի հոբելյանական ոսկե հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության վարչապետի № 711 հուշամեդալով: 2017 թվականին Հրաչիկ Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի № 189 հուշամեդալով, «Եռասերունդ երկրապահ» հոբելյանական մեդալով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության 40, 45 և 50 մեդալներով: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար 2017 թվականին նա պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: Արդարադատության բնագավառում երկարամյա աշխատանքի, ներդրման, ինչպես նաև ՀՀ դատավորների միության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ 2020 թվականին նա արժանացել է ՀՀ դատավորների միության պատվոգրի: 2022 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է հանձնվել նրան:

Իրավամբ, բարձ գնահատանքի են արժանի Հրաչիկ Սարգսյանի նվիրյալ գործունեությունը, մարդկային և մասնագիտական բարձրագույն արժեքները, որ նա կրում էր: Գործունյա, եռանդուն, հայրենանվեր, սրտացավ, մեծահոգի, ընկերասեր... Այսպիսին էր նա… Կորուստն անդառնալի է, իսկ վիշտը՝ անսփոփ…

Բոլորիս խոնարհումը Ձեր վառ հիշատակին մեծանուն ՄԱՐԴ… Հավերժ փառք ու պատիվ: Ձեր գործն անմահ է, իսկ բարի համբավն ու անունը՝ մշտապես հիշվելու են:

 Թո՛ղ որ Աստված լույսերի մեջ պահի Ձեր հոգին…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը Ալիևը ցավակցել է Պուտինին Նոր մանրամասներ Երևանում «Նիսան Տենա»-ի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը Դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆԹող ամեն մեկը նայի` ում հետ է շփվում իր երեխան. Նուրմագոմեդովը՝ Դաղստանում ահաբեկչության մասինՎարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆՄեքենայից գողություն է կատարվել Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ովԲաքուն հայտարարել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության ենԱրտաշատի 38-ամյա բնակիչը խաբեությամբ երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Լալա Մնացականյանի վերջին խոսքերը (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում էՕկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը կփոխանցվեն դատարանՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն ՀովհաննիսյանԵՄ-ն հայտարարել է` հնարավոր է վրաց պաշտոնյաներին վիզաներ չտրամադրվենՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե ԳրիգորյանԲորելը հայտնել է՝ ԵՄ-ն երբ իր «դուռը կփակի» Վրաստանի առջևՕկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարանՆիկոլն արդարացնում է Ադրբեջանի հարձակումները, իրենց անվանում է վրիժառու. սա նենգություն է. Աշոտյան (տեսանյութ) Խայտառակություն է, Աշոտյանի բուն դատական նիստերը նոր են սկսում, պիտի հասանելի լինեն հանրությանը (տեսանյութ) Հրդեհի՝ 118, փլուզման` 4, թունավորման 7 դեպք․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Ինձ տրամադրված գաղտնալսումները թերի են, դրանք ոչ թե 1 ամսվա, այլ` 5 օրվա են. Աշոտյան Կասեցվել է շոկոլադների կոնֆետների արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանն ու Վրաստանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման աշխատանքային խումբ կստեղծենԱնտառային հրդեհները կանխարգելելու նպատակով ՆԳՆ-ն լայնածավալ միջոցառումներ է մեկնարկել Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է Անի Երանյանի ու Մհեր Բաղդասարյանի հարսանեկան ֆոտոշարքըԿառավարությունը գերակա շահ է ճանաչել ամենալավ հողերը՝ 110 հեկտար, բնակիչներն անդրդվելի են, կբողոքեն այնքան, մինչև հարցին լուծում չտրվի. Վարդենուտի վարչական ղեկավար Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցածը․ Փաշինյանը հեռագիր է հղել Պուտինին Նորից իշխանական PR արշավ. իբր ՔՊ-ականները խրամատ են փորում (տեսանյութ)Վաղաշենում մի քանի ժամ գազ չի լինելու Նիկոլ, դու վիրտուալ Հայաստանի վարչապետն ես միայն. լրագրողԼալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերի ու սիրելի դերասանուհու ասմունքի ներքո (տեսանյութ)Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող Մոսկվան Սևաստոպոլում հրթիռային հարձակման համար մեղադրել է Վաշինգտոնին Դատարանն արգելել է ուղիղ եթերով հրապարակել Աշոտյանի գործով նիստին վկաների հարցաքննությունըԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նոր Հայաստան. փաստեր, թե ինչպես Փաշինյանը 2018-ից սկսեց իր հակաեղեկեցական արշավը (տեսանյութ) Կառավարությունից մարդ չի եկել, սա է վերաբերմունքը մեր մշակույթին. Լևոն (տեսանյութ)Կորցրել եմ ինձ թևեր տվողին, նա յուրահատուկ դասախոս էր. Լալա Մնացականյանի ուսանողը հուզվեց (տեսանյութ) Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում է վարագույրը. Լալայի դեպքում դա կայծակնային էր. Մաթևոսյան (տեսանյութ)Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. MediahubԵվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար Մի վառ երևույթ բացակայեց մեր դերասանական փնջից… անսպասելի էր, ոչ մի գանգատի մասին չենք իմացել. Նավասարդյան (տեսանյութ)Ցավակցում եմ ամբողջ ազգին, Լալան ուրիշ գույն էր, նա դեռ շատ անելիքներ ուներ թատրոնում ու կինոյում. Ռաֆայել Երանոսյան (տեսանյութ)Լալան բոլորիս մտքի մեջ կմնա որպես միշտ ժպտացող ու ժպիտ պարգևող մարդ. Թամարա Պետրոսյան (տեսանյութ) «Աշոտյա'ն, Աշոտյա'ն». դատարանի դահլիճում Աշոտյանին ծափերով և վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)Դաղստանում ահաբեկչութան հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 20-ը. հարձակվողները սպանվել ենԱյս մարդն ասում է՝ ես ոչնչացնում եմ ձեր արժեհամակարգը, բանակը, կարո՞ղ եք՝ ձեռքս բռնեք. Զոհրաբյան (տեսանյութ)
Ամենադիտված