Սպանել են քրեական հեղինակության «Ֆազին»․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում կրակոցներից
Հասարակություն![Սպանել են քրեական հեղինակության «Ֆազին»․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում կրակոցներից](/timthumb.php?src=disc/12-06-24/2255062db2b1d2e9aa86a4a5a5c83c79.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ երթևեկությունը դադարեցվել է։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա վիրավոր։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում է նաև փորաձքրեագետը։
Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ ստացվում, վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտանի քրեական հեղինակություն «Ֆազն» է։
Մանրամասները՝ քիչ ուշ։
![](banners/armflix.jpg)