Մհեր Գրիգորյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Միացյալ Թագավորության կառավարությանը
Հասարակություն![Մհեր Գրիգորյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Միացյալ Թագավորության կառավարությանը](/timthumb.php?src=disc/12-06-24/d45e7d5cc124209e41f2c97c5f5ed4e1.jpg&w=780)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը:
Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում երկու երկրները ամուր հիմք են ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ է հղել Թագավորական ընտանիքին, Միացյալ Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
![](banners/armflix.jpg)