«Հեզբոլլահը» 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Համաշխարհային Մամուլ![«Հեզբոլլահը» 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ](/timthumb.php?src=disc/12-06-24/4c0df2378a6897c88565ce176172c501.jpg&w=780)
Իրանամետ շիական «Հեզբոլլահ» շարժումնը Լիբանանից ընդհանուր առմամբ մոտ 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսլամիստական խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ է հասցրել իսրայելական մի քանի ռազմական օբյեկտներին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Ըստ «Հեզբոլլահի» պարզաբանման՝ այս հարձակումները պատասխանն են երեկվա իսրայելական արշավանքի, որի ժամանակ սպանվել են շիական շարժման բարձրագույն ռազմական հրամանատարը՝ Աբու Թալեբը, և երեք այլ զինյալներ: Իր հերթին Իսրայելի Պաշտպանության բանակը պարզաբանել է, որ Լիբանանի հարավում գտնվող Յարունում խոցել է «Հեզբոլլահի» հրթիռահրետանային կայանը, որն այսօր առավոտյան արձակել է 90 հրթիռ։
Տուժածների կամ նյութական լուրջ վնասների մասին չի հաղորդվում։
![](banners/armflix.jpg)