Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ
Հասարակություն![Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ](/timthumb.php?src=disc/13-06-24/4b6a6e7ab337b8444f574a6123952e09.jpg&w=780)
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ «85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)