Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն. «Հրապարակ» Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ» Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ» ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Վստահ եմ՝ օրհնում է այն օրը, որ սրանք եկան իշխանության. Վահե Սարգսյանը՝ պատգամովրին տուգանած պարեկին Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ» 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետ 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել:  

Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատեց պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով: Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը: Մինչ այդ, իհարկե, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի պետության աջակցության չափին և պայմաններին: 

«Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանք աջակցություն ստանալու համար կկարողանան դիմել օգոստոսի 1-ից»,–ասաց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ որոշմամբ որոշակի սոցիալական խմբերի էին թիրախավորել: Հիմա խոսքն առաջին հերթին վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այդ սոցիալական խմբերի մեջ են:

Փոխնախարարը հիշեցրեց այդ սոցիալական խմբերը. «Առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները, ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ: Հուլիսի 15-ից կկարողանան դիմել այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա, բայց տուն կառուցելու համար են դիմել»:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացումը:

«Սրանով մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ այս ընթացքում դիմել ու ստացել են ՀՀ քաղաքացիություն»,–ասաց վարչապետը՝ սա համարելով ճիշտ մոտեցում:

Փաշինյանը հավելեց, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է, ցավոք, հնարավոր չէ հարցը 1-2 ամսում լուծել, երկարաժամկետ նախագիծ է: 

«Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, զուգահեռ պետք է փորձենք աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն: Տունը եղավ, իսկ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր հարցերով ևս ծրագրեր ունեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: 

Բնակարանների ձեռքբերման հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում։ Առաջինը՝  ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 միլիոն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու, երկրորդը՝ 4 միլիոն դրամ ՝148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում, 3 միլիոն դրամ՝ մնացած բնակավայրերում՝ բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Եվ 2 միլիոն դրամ կտրվի այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկ, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն. «Հրապարակ» Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ» Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ» ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Վստահ եմ՝ օրհնում է այն օրը, որ սրանք եկան իշխանության. Վահե Սարգսյանը՝ պատգամովրին տուգանած պարեկինՈւշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ» 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՊրեմիեր լիգան ցուցադրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված գնդակըԵրևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներԴպրոցների նորոգման համար պետբյուջեում փող չկա, մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար՝ կաՀուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբանՓարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լողորդուհին սելֆի է արել Մակրոնի հետԵրուսաղեմի հայկական թաղամասերը հրեա ծայրահեղականների՝ սրբավայր գնալու ճանապարհին են ու թիրախումԲագրատ Սրբազանն այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակերՀարյուրերոդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը. Վարդան ՈսկանյանԴատարանում ներողություն խնդրելու ե՞ս. ամրակապված պատգամավորին տուգանել են… չամրակապվելու համարՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ քննարկվել է Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականըԿապանում 28-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է գետում․ վիրավոր կաՔՊ Շենգավիթի տարածքային կազմակերպությունում կայացել է խորհրդի և վերահսկողի ընտրություններՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 18-րդ համերգաշրջանըԷստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումներըԵրևանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավոր կա18-ամյա աղջիկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր 17-ամյա երիտասարդինԵրկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրելԿոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան«Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)Դավիթ Բաբայանը ամենածանր շրջանում փորձել է կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, վերջինս չի պատասխանել. 24 NewsԱգրարային համալսարանի 18 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 52 դիմորդՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով Հեյդարի որդուն եմ ասում՝ ականջիդ հետևը կտեսնես, էստեղ ադրբեջանցի չես տեսնի. Սրբազան (տեսանյութ)«Ում ուզում եմ հիշեմ՝ ծանոթ, բարեկամ, հարազատ՝ չկան, զոհվել են»․Գևորգի «սեպտեմբերի 19-ը»Ներքին ընկալում ունեմ, որ ԱՄՆ-ում կգործի ընտրությունների՝ «նիկոլի» մոդելը. քաղաքագետ«Թվերը խոսում են այն մասին, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը խրախուսող է»․ ՍանոսյանՀենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային իմ կալանքը, և ես ազատության մեջ եմ․ Վահագն ՉախալյանՔաղբանտարկյալներն անազատության մեջ են, որովհետև ճշմարտությունն են ասում և նրանց լսում են․ Մամիջանյան (տեսանյութ)«Երեխաներիս մկրտելուց քահանան հարցրեց, բայց ինքը աղանդավոր չէ՞ր». Գարիկ Պապոյանը՝ իր հասցեին տարածված խոսակցությունների մասինԻնչպե՞ս կարող եք ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս հիմա․ կարճ ուղեցույց Telcell-ի կողմից (տեսանյութ)Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալՊՆ փոխնախարարը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայությունԱբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովԵՄ խորհրդի ընդունած որոշումները համահունչ են ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ ՄիրզոյանԼրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում ԾաղկաձորումԵրևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանի «զինակիցը» սուր քննադատության է ենթարկել իշխանությանը
Ամենադիտված