Ֆոնսեկան գլխավորեց Միլանը
Սպորտ![Ֆոնսեկան գլխավորեց Միլանը](/timthumb.php?src=disc/13-06-24/eb41c845fe2a93b01e8675a475eed065.jpg&w=780)
«Միլանը» հայտարարել է Պաուլո Ֆոնսեկային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել երեք տարի ժամկետով։ Ըստ ինսայդերների՝ Ֆոնսեկան «Միլանում» տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբի մարզիչ Մարսելո Գալարդոյի ծառայություններով։
Ֆոնսեկայի նախկին թիմը ֆրանսիական «Լիլն» էր, որը պորտուգալացին գլխավորում էր 2022 թվականից։ Նախկինում պորտուգալացի մասնագետը գլխավորել է նաև իտալական «Ռոման», ուկրաինական «Շախտյորը» և Պորտուգալիայի առաջնության մի քանի թիմեր։
![](banners/armflix.jpg)