«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հասարակություն![«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ](/timthumb.php?src=disc/13-06-24/81c58eb6d5ebf0b6e2cb35287608959c.jpg&w=780)
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը դատապարտում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քաղաքական հրահանգավորմամբ գործող ուժային համակարգի գործողությունները, որ սպառնում են և վնասում են քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին։
«Հայկական նախագիծը» կոչ է անում ուժային համակարգի ծառայողներին՝ ցուցաբերելու առավելագույն զսպվածություն և հիշելու, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում իրենք թշնամիներ չունեն։ Մեր զորակցությունն ենք հայտնում իշխանական բռնությունների հետևանքով վնաս կրած քաղաքացիներին։
Գնահատանքի է արժանի խաղաղ անհնազանդության ակցիաների բոլոր մասնակիցների քաղաքացիական խիզախությունը, ինչպես նաև նրանց բժշկական և իրավաբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների պատրաստակամությունն ու արհեստավարժությունը։
![](banners/armflix.jpg)