Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ ՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնեն Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Նոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքը Արցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ) Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Կարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհան է արել, բան չի մնացել 

Արմեն Աշոտյանի գործում ինչին կպնում ենք՝ փլվում է․ փաստաբան

Հասարակություն

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում հանրային մեղադրողները շարունակեցին հրապարակել մեղադրանքը, ինչի առնչությամբ պաշտպան Մարգար Սողոմոնյանը, թեև այս փուլում չցանկացավ դետալներին անդրադառնալ, արձանագրեց, որ այս մեղադրանքն աբսուրդ է, այն որևէ իրավական և փաստական հիմք չունի։

«Որքան ընթանում է այս դատավարությունը, այնքան շատ ենք համոզվում, որ այս գործում ինչին կպնում ենք՝ փլվում է։ Որևէ կերպ այս մեղադրանքն օրինական համարվել չի կարող։ Օբյեկտիվ իրականությունում փաստեր կան, որոնք չեն եղել, բայց արձանագրված է մեղադրանքում, ձևակերպումներ կան, որոնցով առհասարակ որևէ հիմնավորում ենք փորձում գտնել, բայց չենք գտնում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Աշոտյանը չի ընդունում մեղադրանքը, անհամաձայնությունն ակնհայտ է և հետագա փուլերում հիմնավորումները կներկայացվեն, որ այս մեղադրանքներն անհիմն են։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ արձանագրեց, որ Աշոտյանին երեք մեղադրանք է ներկայացվել, որոնցից որևէ մեկը հիմնավոր չէ։

Դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ նաև Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ բազմիցս նշվել է, որ քաղաքացի Կարեն Հակոբյանի գաղտնալսումները և արտաքին-ներքին դիտումները հիմք են հանդիսանում իրեն մեկ տարի տևող ազատազրկման, այսպես ասած, հիմնավորում տալու համար։ Աշոտյանը հայտնեց, որ Կարեն Հակոբյանին արտաքին և ներքին դիտում են արել երկու ամսով՝ երեք անգամ, ըստ այդմ, միջնորդել էին, որ ամբողջ նյութերը տրամադրվեն իրենց, քանի որ դրանից՝ կոնտեքստից կտրված նյութերը դրվել են կալանքի հիմքում, մինչդեռ, դրանցում կարող էին լինել նյութեր, որոնք կարող են խոսել հակառակի մասին։ Դատարանը որոշումը բավարարել էր՝ նշելով, որ պետք է տրամադրվի բոլոր նյութերը։

«Դուք որոշման մեջ չեք ասել 6 ամիս, ասել եք՝ ամբողջական։ Եթե սկավառակի վրա մեկ ամիս է, ապա հինգ ամիսն ու՞ր է, ինչու՞ չեն տվել, ինչ է այդ նյութերում, որ չեն տվել»,- ասաց Աշոտյանը։

Դատարանը որոշեց Աշոտյանին տրամադրել այն արտաքին և ներքին դիտման նյութերը, որոնց հիման վրա Աշոտյանն առ այս պահը կալանքի տակ է գտնվում։ Դատական նիստը հետաձգվեց։ Դատական հաջորդ նիստին կհարցաքննվեն վկաները։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնենՍուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՆոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքըԱրցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ)Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել ՇահրամանյանինԿարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհան է արել, բան չի մնացելՍևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստիՈւղիղ. Բագրատ Սրբազանի այցը` Արցախի ներկայացուցչությունԱրդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունԱյս մարզադաշտը կարող է ընդունել լուրջ մրցաշարեր․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արտաշատցիներինԱրաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըՍուրեն Պետրոսյանի ասուսիլը չեղարկվելուց հետո Սրբազանը հանդիպել և քննարկում է ունեցել իր հետ (տեսանյութ)Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը հայտարարել է, թե Անահիտ Մանասյանը ենթարկվում է «քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների»Բագրատ Սրբազանը խոսում է նոր բացված բժշկական կենտրոնի մասին` քաղցկեղով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)Կիրանցեցիներին հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն նրանք պիտի հրաժարվեն գույքային իրավունքից. Դանիելյան«ՔՊ»-ի՝ 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքներն ենԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող են բարձրացնում Պաղեստինի կարգավիճակի հարցում. ՄարուքյանԱլեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքիցԳորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանինԿրկին մեկնում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական և խոցելի տարածաշրջան․ Ֆրանսիայի դեսպանՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը․ Bulgarian Military ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է նոր կոնցեպտով հավաքի մասինՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններինԻնչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերումՊարգևատրվել են հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները Պապոյանը Իրանի դեսպանի հետ շրջել է Քարակերտի մետաղաձուլարանով Արցախի նկատմամբ ցեղասպանությանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածըՀայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քաղաքային իշխանությունները տրանապորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար. ավագանու անդամԱդրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել երկու հայ զինծառայողների մասունքներ. ՔԿԱբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվելՄինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է. Aysor.amՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համարՊատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ-ի հետ առկա համագործակցությունը. ԱրշակյանԳերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Սուրենի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան Վազգենը մեր նահատակ Արամ Ղուլարյանի հայրիկն է, հերոսը զոհվեց հենց հոր ձեռքերում Շահրամանյանի մեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը Մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից Մենք եկանք, որ այս մարդիկ որևէ ձև միայնակության զգացում չունենան. Սրբազան «Որտեղի՞ց պետք է տեղափոխեն խաչքարերը, գերեզմանոցի՞ց. Փաշինյանի հայտարարությունները հիմնավորում չունեն». Վաստակավոր ճարտարապետ ՀՐԱՏԱՊ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ
Ամենադիտված