ՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնեն Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Նոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքը Արցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ) Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Կարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհան է արել, բան չի մնացել Սևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի 

«Ազգային Ճակատ» ալիքը հայտարարություն է տարածել

Հասարակություն

13 հունիսի, 2024թ․, Երևան Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։ Այսպես՝ լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «NEWS.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «ArmLur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի/CivilNet-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «MediaHub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը, «Alpha News»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր»/Photolure News Agency լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։ Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։ Վրդովմունք է առաջացնում նաև այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ խորհրդարանում դրսևորվել է նաև նախորդ տարիներին, և սա դարձել է արատավոր ավանդույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք․

- իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար.

- Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։ Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում և տոկունություն:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

 ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

 «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

 «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

 ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնենՍուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՆոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքըԱրցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ)Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել ՇահրամանյանինԿարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհան է արել, բան չի մնացելՍևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստիՈւղիղ. Բագրատ Սրբազանի այցը` Արցախի ներկայացուցչությունԱրդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունԱյս մարզադաշտը կարող է ընդունել լուրջ մրցաշարեր․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արտաշատցիներինԱրաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըՍուրեն Պետրոսյանի ասուսիլը չեղարկվելուց հետո Սրբազանը հանդիպել և քննարկում է ունեցել իր հետ (տեսանյութ)Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը հայտարարել է, թե Անահիտ Մանասյանը ենթարկվում է «քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների»Բագրատ Սրբազանը խոսում է նոր բացված բժշկական կենտրոնի մասին` քաղցկեղով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)Կիրանցեցիներին հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն նրանք պիտի հրաժարվեն գույքային իրավունքից. Դանիելյան«ՔՊ»-ի՝ 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքներն ենԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող են բարձրացնում Պաղեստինի կարգավիճակի հարցում. ՄարուքյանԱլեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքիցԳորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանինԿրկին մեկնում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական և խոցելի տարածաշրջան․ Ֆրանսիայի դեսպանՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը․ Bulgarian Military ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է նոր կոնցեպտով հավաքի մասինՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններինԻնչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերումՊարգևատրվել են հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները Պապոյանը Իրանի դեսպանի հետ շրջել է Քարակերտի մետաղաձուլարանով Արցախի նկատմամբ ցեղասպանությանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածըՀայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քաղաքային իշխանությունները տրանապորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար. ավագանու անդամԱդրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել երկու հայ զինծառայողների մասունքներ. ՔԿԱբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվելՄինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է. Aysor.amՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համարՊատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ-ի հետ առկա համագործակցությունը. ԱրշակյանԳերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Սուրենի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան Վազգենը մեր նահատակ Արամ Ղուլարյանի հայրիկն է, հերոսը զոհվեց հենց հոր ձեռքերում Շահրամանյանի մեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը Մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից Մենք եկանք, որ այս մարդիկ որևէ ձև միայնակության զգացում չունենան. Սրբազան «Որտեղի՞ց պետք է տեղափոխեն խաչքարերը, գերեզմանոցի՞ց. Փաշինյանի հայտարարությունները հիմնավորում չունեն». Վաստակավոր ճարտարապետ ՀՐԱՏԱՊ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ Դադարեցնում եմ աշխատանքս. Նելլի Ղուլյան
Ամենադիտված