Զելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին
Աշխարհ![Զելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին](/timthumb.php?src=disc/14-06-24/b0d934c3089f1c8a07d35210dcbda816.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին։ Զելենսկին այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն շուրջ 100 երկրներ և միջազգային կազմակերպություններ:
«Առջևում երկու օր ակտիվ աշխատանք կա աշխարհի բոլոր անկյուններից եկած երկրների, տարբեր ժողովուրդների հետ, որոնք, սակայն, միավորված են ընդհանուր նպատակով ՝ մոտեցնել արդար և երկարատև խաղաղությունն Ուկրաինայի համար»,-նշել է նա:
![](banners/armflix.jpg)