Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ
Քաղաքական![Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ](/timthumb.php?src=disc/15-06-24/8cfec02d29b1f644c3aa250806ccbe0b.jpg&w=780)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը»։
![](banners/armflix.jpg)