Իշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան
Իրավունք![Իշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան](/timthumb.php?src=disc/16-06-24/fd0eb1f4e346ca584a729190263b8e55.jpg&w=780)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, անկախ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, նրա կինը՝ Գայանե Սողոմոնյանը, որդին՝ Վարդան Զաքարյանը, ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սեդա Ադամյանը, հունիսի 17-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
azdarar.am-ում հրապարակված ծանուցագրերից հայտնի է դառնում, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Զաքարյանն ու նրան փոխկապակցված անձինք հաշվառված են Ավան վարչական շրջանի Բագրևանդի փողոցում։
![](banners/armflix.jpg)