Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին
Արտաքին Քաղաքական![Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին](/timthumb.php?src=disc/16-06-24/03dc8975e7b5f209850ca21cbaace7fd.jpg&w=780)
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը երկիրը ղեկավարել է 2012-2017 թվականներին, հայտարարել է Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, գրում է Montagne-ը։
«Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում Կորեզում առաջին ընտրատարածքից իր թեկնածությունն առաջադրելու մասին»,- ասվում է հոդվածում։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Օլանդը ներկայացնելու է Սոցիալիստական կուսակցությունը, նրա թեկնածությունը պաշտպանել է ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան։
Հունիսի 9-ին Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունն ավելի քան կրկնակի առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։ Դրանից հետո Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովի, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ցրման և արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին անցկացնելու մասին։
![](banners/armflix.jpg)