Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն
Արտաքին Քաղաքական![Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն](/timthumb.php?src=disc/16-06-24/5de0e05db7afdcd324fb2a6492c3bb44.jpg&w=780)
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել Վրաստանի կառավարությանը «գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»։
Եվրահանձնաժողովի ղեկավարը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին «Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ նվիրվածության համար»։
«Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է այս ուղուն։
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»,- նշել է ֆոն դեր Լայենը։
![](banners/armflix.jpg)