Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին
Աշխարհ![Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին](/timthumb.php?src=disc/16-06-24/36cbd0db87efd9295f792cfd4698b800.jpg&w=780)
Պաղեստինի Կարմիր մահիկը (ՊԿՄ) հայտնել է ավելի քան հինգ ամիս առաջ իսրայելական ուժերի կողմից մարդասիրական կազմակերպության 4 խմբերիաշխատակիցների գերեվարման մասին։
«ՊԿՄ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում իր կալանավորված խմբերի անվտանգության առիթով, որոնց ճակատագիրն անհայտ է մնում, և կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջամտել և ճնշում գործադրել Իսրայելի օկուպացիոն իշխանությունների վրա՝ մեր ձերբակալված խմբերն անհապաղ ազատ արձակելու նպատակով», - ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)